Երևան
19 / Հունիս / 2019

Kids Fashion Day - Back To School (Photo)

Ծաղկաձորի Marriott հյուրանոցի շքեղ սրահում Օգոստոսի 23-ին կայացավ KIDS FASHION DAY նախագծի Back to School խորագրով նորաձևության ցուցադրությունը:

Քանի որ շուտով բոլորը պատրաստվելու են գնալ դպրոց, ներկայացվեցին քաղաքի լավագույն մանկական բրենդային խանութ-սրահների Back to school հավաքածուները:

Նախագիծը նպատակ ունի հեշտացնել ծնողների գործը և ուղորդել նրանց՝ գնումներ կատարել իրենց ճաշակին համաատասխան:

Ներկայացվեցին հայտնի և ճանաչված Chouptte, Kids Couture Мальенкая Леди, Chouptte Sport խանութ-սրահների տեսականին:

Ցուցադրությանը զուգահեռ գեղեցիկ կատարումներով հանդես եկան Արիաննա Հովհաննիսյան, Նատալին, Ջուլին, Էլեն Գալուստյանը, Միշել Քանքանյանը, Ալյա և Մարիա քույրիկները, Արմինե Խռոյանը, ինչպես նաև Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի սաները՝ Նաիրին, Էլմիրան և Ալինան:

Մասնակից մոդելների գեղեցիկ դեֆիլեն, որը վայելեցին ներկաները՝գեղեցկուհի մոդելներ Նարե Զաքարյանի և Մարիկա Թունյանի աշխատանքի արդյունքն էր:

Ցուցադրության գործընկերներն էին Ծաղկաձորի Marriott հյուրանոցը, 1Avenue ուսումնական կենտրոնը, Cataleya Wellness Club-ը :

Իսկ այս հեքիաթային և անմոռանալի մանկական նորաձևության տոնը բոլորին պարգևեցին նախագծի ղեկավարներ՝ Ռուբինա Գրիգորյանը և Կարմեն Ղազարյանը:

Լուսանկարները ՝ Հայկ Հովակիմյանի

դիտվել է 11564 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ.Ադրբեջանցիները գողացել են Արա Գևորգյանի ստեղծագործությունը

Բոլորի ելույթները լսելով, շատ հուզվեցի. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Խարկովում 6-րդ հարկից դուրս նետված հայ ուսանողը պատմել է դեպքի մանրամասները (տեսանյութ)

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից