Երևան
19 / Հունիս / 2019

Խոշոր եւ ողբերգական վթար Սյունիքում. Զոհերից մեկը պայմանագրային զինծառայող էր

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 30-ին, ժամը 11:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Քարավան» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:


Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «FAW» (վարորդը՝ 42-ամյա Ռոբերտ Ս.) եւ «ՎԱԶ-2106» մակնիշերի (վարորդը՝ 55-ամյա Վարդան Հ.) ավտոմեքենաները. վերջինիս վարորդ Վարդան Հակոբյանը եւ ուղեւոր 36-ամյա Մարտին Անտոնյանը, տեղում մահացել են:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «FAW» ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել մահացածների դիերը եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, 36-ամյա Մարտին Անտոնյանը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ պայմանագրային զինծառայող էր:

դիտվել է 26781 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ.Ադրբեջանցիները գողացել են Արա Գևորգյանի ստեղծագործությունը

Բոլորի ելույթները լսելով, շատ հուզվեցի. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Խարկովում 6-րդ հարկից դուրս նետված հայ ուսանողը պատմել է դեպքի մանրամասները (տեսանյութ)

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից