Երևան
20 / Օգոստոս / 2019

Ինչպես են կռվում մուսալեռցի ամուսինները

Գևորգ Բաղդիշեան
Ծնվել եմ 1939 թվականին պատմական Մուսալեռի Հաջիբիբլի գյուղում:Իսկ մի քանի ամիս անց ընդհանուր ժողովրդի հետ միասին տեղափոխվել ենք Լիբանան:Այնտեղից 1946 թվականին տեղափոխվել ենք Հայաստան:Սկզբնական շրջանում տեղափոխվեցինք Անիի շրջանի գյուղերից մեկը:Այնտեղ 2 տարի ապրելուց հետո տեղափոխվեցինք Լենինական,այսօրվա՝Գյումրին:Հետո ուսումնական ընթացք ու եկանք Երևան:

Նորա Բաղդիշեան

Երբ ամուսնացա Գևորգ Բաղդիշեանի հետ,այն ժամանակ սովորական մուսալեռցի էր: Հետո կամաց-կամաց տեսա հայտնություն, հրաշք ձեռքով մայրիկ, հրաշք պատրաստող և հրաշք պատմությյուններ պատմող: Երբ մեր ավագ դուստրը ծնվեց, ամուսինս աշխատում էր և շատ ուշ էր գալիս աշխատանքի բերումով: Ես քնեցնում էի երեխային,մայրիկը ինձ խնդրում էր նստել ու պատմում էր իրենց պատմությունը:Ես բոլորովին չէի իմանում,որ իրենց նախնիները՝ բոլորը, եկել են Ղարսից:1870 թվականի կռիվների ժամանակ նրանք էլ եկածներ էին: Ես գիտեի մերոնց, իսկ ամուսնուս կողմին տեղյակ չէի: Եվ մայրիկը ինձ ամեն օր նույն պատմությունն էր պատմում:Նա երևի զգում էր,որ չի տեսնելու իր կառուցած տունը:Իսկ ես պետք է տեսնեմ:Եվ այսպես եկավ ժամանակ,երբ Գևորգին հրավիրեցին աշխատանքի:Երուսաղեմից խնդրեցին,որ գնա Թուրքիա՝դասավանդելու,որովհետև ուսուցիչները շատ թույլ էին հայերենից:

Համաձայնվեց, գնացինք: Այնտեղ դասավանդելու ընթացքում պատրիարքը՝ Գևորգ Մութաֆյանը, խոստացավ և կատարեց իր խոստումը,որ եթե Բաղդիշեանը գա Թուրքիա, ինքը կստեղծի հնարավորություն,որ տեսնի իր պատմական երկիրը՝ Մուսալեռը:
Եկավ մի պահ,որ մենք պետք է տոնեինք «Մուսա լեռան 40 օրը», որը կատարվում էր Մուսալեռ բարձունքի վրա: Մենք գտնվում էինք ներքևի գյուղում:Թվում էր, թե ինչ-որ տեղավայր է:Այնուհետև կողքից մի մեքենա կանգնած բղավում է.
-Պարո՛ն,եկեք հոս:
Մենք տեղափոխվեցինք այլ մեքենա և այդ անձնավորությունը պատմում էր, որ ամուսնուս ծնկներին մեծացած երեխա է եղել: Ինքը բավականին տարիքով էր և ասում էր, որ չի կարող մեզ այստեղ թողնել, քանի որ գիտի՝ ինչու՞ էինք այդտեղ հայտնվել:
Մենք բարձրացանք, երբ հասանք գյուղի ներքևը,մեքենան կանգնեց:Տեսանք, որ ոչ ոք չկար: Բոլորը գնացել էին: Զարմացած մնացինք:
Հետո Գևորգը քայլելով գնաց: Տեսանք ծածկի տակ մի թրքուհի կերակրում էր իր երեխաներին: Միջավայրը ցեխոտ էր: Գևորգն ասաց,որ մենք այստեղ հայոց տուն ենք ման գալիս:Իսկ թրքուհին էլ պատասխանեց, որ իրենք այստեղ են ապրել,բայց այդպիսի մարդկանց չեն տեսել:Մեզ խաբեց,ապակողմնորոշեց: Հետո,երբ դուրս եկանք, կողքը նայեցի, տեսնեմ, ածուխի կույտեր:Ասացի Գևորգին, որ սա իրենց գյուղի ծայրն է: Նա տեղյակ չէր, որ ամեն օր մայրիկը ինձ պատմում էր այս պատմությունը:Պատմում էր ածխահորերի մասին:Այն, որ ձմռանը ածուխ են վառել, որ աչքերը չարցուքոտվի: Դրա համար ածուխ են սարքել,որ տան մեջ վառեն:

դիտվել է 9292 անգամ

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին