Երևան
18 / Հունվար / 2019

Ռուս -ադրբեջանական սիրախաղը՝ Հայաստանի նոր իշխանությունների դեմ

Սոչիում կայացած Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ, կողմերը ստորագրել են մի քանի միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրեր, հանդես եկել մամուլի համար հայտարարություններով: Իր խոսքում ՌԴ նախագահը հիմնական շեշտը դրել է երկկողմ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար հարաբերությունների վրա՝ ընդգծելով ռուսական ներդրումների կարևորությունը: Այս հանդիպման շուրջ, Yelaket.am-ի հետ զրույցում, իր կարծիքն է հայտնել քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Վերջին 2 տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները բավականին սերտացել են, որը պայմանավորած է նաև Պուտինի և Ալիևի մտերմությամբ, ինչպես նաև ռուս-թուրքական հարաբերությունների սերտացմամբ: Անկարան և Բաքուն համետող ժողովրդավարություն են վարում ՌԴ-ի հետ, որը տարբեր դիվիդենդներ ունի, պատճառներ շատ են, բայց ամենակարևորը՝ ռուս-թուրքական հարաբերությունները նմանվում են այն նույն ռուս-թուրքական հարաբերություններ, որը կար 1918-1921.22 թթ-ին:
Հիմա «իզգոյ» Ռուսաստանը, որի դեմ Եվրամիությունը ու ԱՄՆ-ն պատժամիջոցներ են սահմանել և Էրդողանյան Թուրքիան, որը մեծ խնդիրներ ունի թե՛ Եվրոպայի, թե՛ ԱՄՆ-ի ի հետ, սկսել են համագործակցել: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները դիտում եմ այս պրիզմայի մեջ՝ ռուս-թուրքական հարաբերությունների շարունակություն»,- ասել է պրն. Համբարյանը:

Քաղաքագետը անդրադարձել է նաև ՌԴ նախագահի խուսափողական դիրքորորոշմանը՝ ԼՂ հարցում և, մասնավորապես, նշել՝

«Վերջին շրջանում տեղի ունեցող ռուս -ադրբեջանական «սիրախաղը», որի նախաձեռնողը պաշտոնական Բաքուն է, միտված է Հայաստանի նոր իշխանությունների դեմ, քանի որ Բաքուն շատ լավ հասկացել է , որ հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանություն գալուց հետո, և փորձում է այդ խնդիրների հիման վրա ավելի սերտացնել ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Դրա վառ օրինակը ոչ միայն հանդիպումն էր, այլ նաև ադրբեջանկան մամուլում, որը ամբողջությամբ վերահսկվում է Ալիևի վարչակազմի կողմից, ռուսամետ հոդվածների առկայությունը:

Պետք է նշել, որ Ադրբեջանում բարձր մակարդակով սկսել են քննակել վերջինիս ՀԱՊԿ անդամակցության հարցը. ըստ նախնական շրջանում եղած խոսակցությունների, Ադրբեջանը, ՀԱՊԿ-ում, կարող է դառնել որպես դիտորդ: Այս գործընթացները մեզ պետք է զգոն պահեն և մենք պետք է համապատսխան քայլեր ձեռնարկենք»:

 

դիտվել է 36758 անգամ

Մարուքյանի զգուշացումը Ծառուկյանին

Նիկոլը փողոցից է եկել և փողոցից վախենում է․ Մենուա Հարությունյան

«Սա վեճ չի, ես շոկային վիճակի մեջ եմ». Արման Աբովյանը՝ Արման Բաբաջանյանի հայտարարությունների մասին

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն