Երևան
23 / Հուլիս / 2019

Ռուս- ադրբեջանական հարաբերություններին զարկ տալու համար, Ադրբեջանը գնում է մեծ քանակով ռազմական տեխնիկա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո, հայտարարել էր Ռուսաստանից ռազմատեխնիկական նշանակության ավելի քան 5 մլրդ դոլարի արտադրանք գնելու մասին: Այս հայտարարության մասին, Yelaket.am-ի/Ելակետ լրատվական/ հետ զրույցում, իր մտահոգությունն հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Ռուս-ադրբեջանական հարաբերություններում մեզ համար անհանգստացնողը ոչ այնքան տնտեսական բաղադրիչն է, որքան ռազմավարական համագործացնությունը, որի հետևանքները քաղեցինք Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ Բաքուն այդ կարճատև պատերազմում, օգտագործել էր Ռուսաստանից գնված ժամանկակից ռազմական տեխնիկան:

Ռուս-ադրբեջանական հարաբերություններին զարկ տալու համար, Ադրբեջանը գնում է մեծ քանակով ռազմական տեխնիկա:

Մեզ ձեռնտու չէ այս ամենը և այն ,իհարկե, կունենա իր բացասական հետևանքները», - ասում է քաղաքագետն ու հավելում՝ «Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի իշխանությունները՝ տարբեր մակարդակնորով, իրենց դժգոհությունն են հայտնել Մոսկվայի և Բաքուի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ, որը շատ մեծ վնաս է հասցնում Հայաստանի անվտանգությանը և սրում հայ-ռուսական հարաբերությունները, այնուամենայնիվ, Մոսկվան շարունակում է սերտ համագործակցությունը Ադրբեջանի հետ, ով այն եզակի գնորդնորից է, որ ռազմամթերքը ձեռք է բերում ոչ թե պարտքով, այլ առձեռն գումարով»:

դիտվել է 17590 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Տեսանյութ․ Ինչպես են նշել Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանն իրենց որդու տարդարձը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է