Երևան
20 / Սեպտեմբեր / 2019

«Մոսկվան Փաշինյանին թեթև թրոլինգի է ենթարկում». Դուբնով

«Շատերը նշում են, որ կա լարվածություն, ճգնաժամ հայ-ռուսական հարաբերություններում: Ես այդ կարծիքին չեմ, դրա համար պատճառներ չեմ տեսնում: Գտնում եմ, որ Մոսկվան պարոն Փաշինյանին թեթև թրոլինգի է ենթարկում, քանի որ այդ ժանրի մեջ է վերջերս աշխատում: Բայց սրանում չարժե «ընդհատակյա քարեր փնտրել»: Այդ շնորհավորանքը ևս այս կոնտեքստում եմ դիտարկում»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում տեղ գտած վերջին զարգացումներին:

Ըստ նրա՝ թրոլինգի պատճառն այն է, որ Մոսկվային անհրաժեշտ է իր դեմքը պահել:

«Հայաստանում փոխվել են այն իշխանությունները, որոնց հետ տասնյակ տարիներ Մոսկվան աշխատել է: Նոր իշխանությունը նոր սկզբունքներ է փորձում ներդնել: Մոսկվան պետք է իր ավանդական ժանրի սահմաններում գործի, իր ոճին համապատասխան, այդ թվում՝ դեռ շարունակի աջակցությունն այն մարդկանց, ում հետ նախկինում աշխատել է:

Այսինքն` նախկին թիմի հետ համերաշխություն կա: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ Մոսկվայում շատերի համար Փաշինյանն անընդունելի է: Ուստի պետք է այս թեման գոնե թրոլինգի ժանրում շրջանառել»,- նշել է Դուբնովը:
Նա վստահ է, որ Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման ժամանակ քննարկվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցը.

«Ինձ թվում է, որ կոնսուլտացիաներ Մոսկվայի հետ տեղի կունենան: Գուցե Մոսկվայի համար կան կարմիր գծեր Մարտի 1-ի բացահայտման հարցում, կան որոշ նուրբ հարցեր, որոնք պետք է շրջանցել: Ուստի, կարծում եմ, որ Մոսկվան միգուցե խնդրի հայկական կողմին որոշ դրվագներում ավելի զուսպ լինել»:


Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 19971 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա