Երևան
20 / Սեպտեմբեր / 2018

Մեծ թափ է հավաքել ապատեղեկատվությունը, ընդ որում, ոչ միայն հարևան երկրների կողմից տարածվող, այլև մեր երկրի ներսում գտնվող որոշ ուժերի․․․

Սեպտեմբերի 3-ից Երկիր Մեդիա հեռուստաընկերության նոր եթերաշրջանում սկսվել է «Չորրորդ հարկ» նոր հեռուստասերիալը, որն ընդամենը երկու օր հեռարձակվելուց հետո հավաքել է բավականին մեծ հեռուստադիտողների քանակ: Սերիալը սպեցիֆիկ բնույթ է կրում և տարբերվում հայկական հեռուստաեթերում առկա մնացած սերիալներից: Ինչպե՞ս և ինչու՞ ստեղծվեց «Չորրորդ հարկ» սերիալը, ինչու՞ պետք է հեռուստադիտողը դիտի այն և ի՞նչ նպատակ է այն հետապնդում: Նշված հարցերի պատասխանները ստանալու համար YerevanNews.am կայքը հարցազրույց ունեցավ սերիալի սցենարիստ Արսեն Սարգսյանի հետ:

Անցած տարեվերջին, երբ ավարտվեց իմ սցենարով նկարահանված նախորդ սերիալը, Երկիր Մեդիա հեռուստաընկերության տնօրենի կողմից նոր սերիալի առաջարկ եղավ, որին ես հաճույքով համաձայնեցի: Մտահղացման հիմքում մեդիագրագիտության պրոֆեսիոնալ և ճիշտ մատուցումն էր, իսկ այն մատուցելու ամենատրամաբանակ և դյուրին ճանապարհը, իհարկե, լրագրությունն է,- այսպես սկսեց զրույցը Արսեն Սարգսյանը և շարունակեց,- մեր հանրապետությունում, բոլորս գիտենք, որ լրագրողական դաշտում կան խնդիրներ: Լրագրությունը որոշակիորեն կաղում է, երբեմն էլ խեղաթյուրվում, իսկ դրա հիմնային պատճառը մեդիագրագիտության մասին պակաս գիտելիքներն են: Դա էլ իր հերթին բերում է թերի կատարված աշխատանք, որն էլ ջրբաժան է ստեղծում լրագրության և հասարակության, լրագրության և պաշտոնատար անձանց, պաշտոնատար անձանց և հասարակության միջև: Արդի ժամանակահատվածում լրագրությունը չափազանց մեծ դեր ունի բոլորիս կյանքում և, բացի նրանից, որ նորություններ է մատուցում ու հանդիսանում է տեղեկատվության կարևորագույն աղբյուրը, նաև, կամա, թե ակամա, միջնորդ է դառնում հասարակության և իշխանության միջև:

Սցենարիստը նաև նշեց, որ լրագրողակ դաշտում մեծ թափ է հավաքել ապատեղեկատվությունը, ընդ որում, ոչ միայն հարևան թշնամական երկրների կողմից տարածվող, այլև մեր երկրի ներսում գտնվող որոշ ուժերի: Դրանց զուգահեռ մեծագույն խնդիրներ են առաջացնում նաև անհայտ ծագումով կիսալրատվական կայքերը, որոնք գումար վաստակելու համար աղավաղում են դաշտը` հրապարակելով նյութեր ամպագորգոռ, ինտրիգային և սկանդալային վերնագրերով: Այդկերպ նմանատիպ կայքերը տարածում են կեղծ կամ չափազանցված ինֆորմացիա, կատարում են մանիպուլյատիվ և պրովոկացիոն գործողություններ: Կան նաև այս կամ այն ուժերին վաճառվող և պատվերով բազմաթիվ հոդվածներ հրապարակող կայքեր:

«Չորրորդ հարկ» սերիալի նպատակները մի քանիսն են: Նախ, որոշ լրագրողների, որոնց թիվը շատ է, ցույց տալ, թե ինչպիսի՞ն պետք է լինի իսկական լրագրողը և ի՞նչ առաքելություն պետք է կատարի: Իսկ հասարակությանը պետք է ցույց տա, թե ո՞վ է լրագրողը և ի՞նչ է անում իր համար: Իրականում լրագրողի կատարած աշխատանքը չափազանց կարևոր է աշխարհի բոլոր ժողովուրդների, այդ թվում և մեզ համար: Ես կասեմ` առավել ևս մեզ համար, քանի որ երկու կողմից շրջապատված ենք թշնամիներով. չմոռանանք նաև ներքին թշնամիներին:

Սցենարը գրելու ընթացքում համագործակցե՞լ եք լրագրողների հետ:

Բնականաբար: Համագործակցել եմ լրագրողների այնպիսի թիմի հետ, որոնք իրենց պրոֆեսիոնալիզմով, փորձով և հմտություններով հիրավի լավագույների շարքում են: Ընդհանրապես, լրագրողը շատ հետաքրքիր և յուրահատուկ մարդ է: Սերիալի շրջանակներում ինքս ինձ համար բացահայտեցի լրագրողական աշխարհը, որում ապրողներն ունեն իրենց բազմաշերտ առօրյան, ունեն իրենց կանոնակարգը, գրված և չգրված օրենքները: Լրագրությունը միայն ինֆորմացիայի տեղափոխություն չէ: Այսինքն` ստացար ինֆորմացիա, պետք է սարքես նյութ և տաս հասարակությանը: Լրագրողը, կոպիտ ասած, պետք է ֆիլտրի դեր կատարի, պետք է ֆիլտրացնի ստացած ինֆորմացիան, պետք է տարանջատի ապատեղեկատվությունը ճշմարիտ տեղեկատվությունից: Լրագրողը մեզանից մեկն է: Նա պետք է լսի իր բարեկամին, հարևանին, անծանոթ մարդկանց և բարձրաձայնի բոլորի և բոլոր խնդիրները՝ լինելով անշահախնդիր ու անկողմնակալ:

Պատասխանելով հարցին, թե ովքե՞ր պետք է դիտեն «Չորրորդ հարկ» սերիալը, Արսեն Սարգսյանը միանշանակ շեշտեց.

Բոլորը: Ձեր նախաբանում նշեցիք, որ սա սպեցիֆիկ սերիալ է: Այո, իրավացի եք, բայց սպեցիֆիկ է իր ուղղվածության առումով, սակայն բովանդակային առումով «Չորրորդ հարկ»-ը բոլորի համար է նախատեսված: Անկախ տարիքից (հաշվի առնելով օրենքով նախատեսված տարիքային սահմանափակումը), անկախ սեռից, մասնագիտությունից և հասարակության մեջ զբաղեցրած դիրքից, քանի որ բոլորն անխտիր ինֆորմացիա ստանալու կարիք ունեն:

Ի՞նչ է տեսնելու հեռուստադիտողը «Չորրորդ հարկ» սերիալում:

Տեսնելու է իրեն, տեսնելու է իր խնդիրները, տեսնելու է, թե ինչպես են լրագրողների միջոցով բարձրաձայնվում և լսելի դառնում իր խնդիրները, տեսնելու է, թե ինչպես են լուծվում այդ խնդիրները, տեսնելու է, թե իրականում ինչ ահռելի մեծության ու ծանրության աշխատանք է կատարում լրագրողը: Սերիալի գլխավոր հերոսը խմբագրությունն է, իսկ հերոսները երկուսն են` հասարակությունը և այդ հասարակության մեջ ապրող լրագրողը, որը նույնպես սովորական մարդ է, ունի իր ընտանիքը, իր անցյալը-ներկան-ապագան, ունի իր անձնական կյանքն ու անձնական խնդիրները: Լրագրողները նույնպես սիրահարվում են, նույնպես հույզեր ու զգացմունքներ ունեն, տարբեր բնավորություններ ունեն: Սակայն ոչինչ և ոչ ոք չի խանգարում նրանց կատարել իրենց սուրբ և ազգանվեր գործը:

Սցենարիստը վստահություն հայտնեց, որ «Չորրորդ հարկ» սերիալն անպայմանորեն կկատարի իր առաքելությունը: Դիտողները կճանաչեն և կսիրեն լրագրողին, կկարողանան տարբերակել ապատեղեկատվությունը ճշմարիտ տեղեկատվությունից, կհասկանան` ինչ է լրագրությունը և մեդիագրագիտությունը:

Մի փոքր ցավ եմ զգում միայն մեկ բանի համար: Այն, որ սերիալը գրվել և նկարահանվել է մեր երկրում կատարված հեղափոխությունից առաջ: Այլապես այլ կլինեին շոշափվող խնդիրներն ու լուծումները: Ի դեպ, սա կարևոր է իմանալ, եթե պատրաստվում եք դիտել «Չորրորդ հարկ» սերիալը: Չնայած, երկար ժամանակ չի անցել, ընդամենը 7-8 ամիս:

Անդրադառնալով դերասանական և ստեղծագործ կազմերին` մեր զրուցակիցն ուրախությամբ նշեց, որ բախտավորություն է աշխատել այնպիսի թիմի հետ, որի շնորհիվ ծնվեց, հասունացավ և էկրան բարձրացավ սերիալը:

Բոլորին անհատապես չեմ ցանկանում նշել` որևէ մեկին չառանձնացնելու նպատակով: Պարզապես կասեմ, որ և ստեղծագործական, և դերասանական խմբերը բարձրության վրա են եղել` կատարելով ծավալուն, արդյունավետ և պրոֆեսիոնալ աշխատանք: Հեռուստադիտողն իրեն քաջածանոթ դեմքեր է տեսնելու էկրանին և հիանալու է նրանց բնական խաղով:

Հիշեցնենք, որ 24 մասանոց «Չորրորդ հարկ» հեռուստասերիալը կարող եք դիտել բոլոր աշխատանքային օրերին` ժամը` 23.05-ին, կրկնությունը` 14.40-ին և հանգստյան օրերին: 

դիտվել է 16934 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

«Դիանչոն անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում․ շատ լավ գիտենք, ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են