Երևան
19 / Փետրվար / 2020

Սուրեն Շահվերդյանը կարող է նոր սկանդալի մեջ հայտնվել

Politik.am-ը գրում է․ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, չնայած պաշտոնը ստանձնելուց առաջ հայտարարեց, որ «մշակույթն իր մեջ է», սակայն դեռ չի կարողանում այնպես անել, որպեսզի մշակութային գործիչները գոհ լինեն իր աշխատանքից:

Ընդհանրապես նախարարի նշանակումից հետո բազմաթիվ տարօրինակ որոշումներ կայացվեցին՝ օրինակ թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցասրահը` Պատմության թանգարանում: Այս նախաձեռնությունը շատ քարկոծվեց և նախարարությունը ստիպված եղավ հետ կանգնել իր գաղափարից:

Պարզվում է, որ թատրոնների առումով նախարարը ևս ոչ ստանդարտ որոշում է կայացրել, որը անհանգստություն է պատճառել թատերական գործիչներին:

Նախարարը որոշել է, որ թատրոնների գեղարվեստական ղեկավարներին պետք է ընտրեն դերասանները:

Սա չլսված առաջարկ է թատերական աշխարհի ներկայացուցիչների համար:

Նրանք չեն հասկանում, թե ինչու դերասանները պետք է ընտրություններ կազմակերպեն, այդ ընտրություններում տարբեր թեկնածուների միջից ընտրեն թատրոնի գեղարվեստական ղեկավարի:

Այս առաջարկը նախ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հետ հակասություն մեջ է մտնում և հետո ավելորդ լարվածություն է ստեղծելու թատրոնի ներսում:

Նախարարության մեր աղբյուրներն ասում են, որ նախարար Մակունցը հետ է կանգնել այս գաղափարից և հիմա, մեկ այլ՝ ոչ պակաս անհասկանալի առաջարկ է արել:


Հիմա էլ նախարարը ցանկանում է, որ թատրոնների գեղարվեստական ղեկավարներին նշանակի նախարարությունը:


Նախարարն իր այս որոշումն առաջինը ցանկանում է կյանքի կոչել Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում:

Այստեղ նա ցանկանում է, որպես գեղարվեստական ղեկավար նշանակել «Չէին սպասում» հաղորդման հաղորդավար Սուրեն Շահվերդյանին: Այս հանգամանքը մտահոգության առիթ է դարձել թատրոնի աշխատակիցների համար:

Հաղորդավարը մտերիմ հարաբերություններ ունի Լիլիթ Մակունցի և Նիկոլ Փաշինյանի հետ:

Եվ թատրոնում շատերը կարծում են, որ հենց այս հանգամանքից ելնելով է նախարարը ցանկանում նրան նշանակել այդ պաշտոնում:

Թատերական աշխարհի ներկայացուցիչները մտահոգություն ունեն, որ ի վերջո նախարարը նպատակ ունի օրենքի խախտմամբ բոլոր թատրոններում, որպես գեղարվեստական ղեկավարներ նշանակել իր մտերիմներին:

Ի դեպ, եթե «Չէին սպասում» հաղորդման հաղորդավար Սուրեն Շահվերդյանը նշանակվի նշված պաշտոնում, նա կլինի երկրորդ հաղորդավարը՝ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդավար Հովահննես Մովսիսյանից հետո, ով Փաշինյանի մասին մի քանի դրական հաղորդում պատրաստելուց հետո լուրջ պաշտոն է ստանում:

դիտվել է 31521 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից