Երևան
24 / Ապրիլ / 2019

Նիկոլ Փաշինյանը կկանգնի Կրեմլի առջև

Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետի հետ լուրջ խոսակցության է տրամադրված:

ՌԴ նախագահ Վ. Պուտինն այսօր Մոսկվայում կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Կրեմլից հայտնում են, որ սպասվում է «լուրջ խոսակցություն»: Մայիսին Կառավարությունը գլխավորած քաղաքական գործչին շատ հարցեր կան տալու: Մոսկվայի նյարդայնությունն են հարուցել Հայաստանի նախկին ղեկավարների քրեական հետապնդումներն ու ՀԱՊԿ-ի շուրջ եղած իրավիճակը: Նրան ներկայիս գլխավոր քարտուղարին Երևանը հետ է կանչում ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով: Այս պաշտոնը կարող է անցնել Բելառուսին:

Ի տարբերություն Երևանի` Մոսկվայում այս հանդիպման վերաբերյալ այլ տոնայնություն կա: Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իրենք սպասում են անկեղծ, լուրջ խոսակցության բոլոր հարցերի շուրջ:

Ռուսական պետական կառույցներում «Կոմերսանտի» զրուցակիցների խոսքերով` Վլադիմիր Պուտինը մտադրված է բարձրացնել Հայաստանի նախկին ղեկավարների քրեական հետապնդման հարցը: Խոսքը մասնավորապես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ ներկայիս գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի մասին է: Երկուսն էլ մեղադրվում են իշխանությունը բռնազավթելու մեջ:

Կրեմլին դա դուր չի գալիս մի քանի պատճառներով: «Կոմերսանտի» զրուցակցի բացատրությամբ` Ռոբերտ Քոչարյանն այն քիչ մարդկանցից է, ում Վլադիմիր Պուտինն իր ընկերն է համարում, և պատահական չէ, որ օրերս այդ վերաբերմունքը շեշտվեց ՌԴ նախագահի` Ռ. Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ կատարած հեռախոսազանգով: Իսկ Յուրի Խաչատուրովի հետ կապված իրադարձությունները լուրջ իմիջային վնաս հասցրին ՀԱՊԿ հեղինակությանն ու վատ ազդեցին կազմակերպության աշխատանքի վրա: Առանձնահատուկ դժգոհություն հարուցեց այն փաստը, որ հայկական իշխանությունները գլխավոր քարտուղարի նկատմամբ իրենց մտադրությունների մասին գործընկերներից որևէ մեկին չէին նախազգուշացրել, այնինչ դա կարելի էր ավելի հանգիստ անել` սպասելով ՀԱՊԿ Խորհրդի նիստին ու Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզըստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի ղեկավարներին բացատրելով իրավիճակը:

Այժմ Կազմակերպությանը ռոտացիա է սպասվում: Հայաստանը հետ է կանչում սահմանված 3 տարուց 1,5-ը պաշտոնավարած Խաչատուրովին, Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ չի առարկում, սակայն ՀԱՊԿ կանոնադրությունը չի ասում, որ պաշտոնյայի վաղաժամ հետկանչի դեպքում նրա տեղն անպայման պետք է զբաղեցնի նույն պետության ներկայացուցիչը: Այնպես որ, գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող է անցնել այբբենական կարգով հաջորդ երկրին` Բելառուսին:

Եվս մեկ խնդիր, որը բանակցություններում կբարձրացվի, օգոստոսի 15-ին Հայաստանի ՊԵԿ աշխատակիցների կողմից «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկություն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գրասենյակում անցկացված խուզարկությունը կլինի: Խոսքը շուրջ 9,7 մլն դրամ չվճարված հարկերի մասով հարուցված քրեական գործին է վերաբերում: Մոսկվայում հարկային պարտավորությունների կարգավորման այս ձևաչափը գնահատվել է՝ որպես չափն անցնել:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

դիտվել է 39704 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Ում հետ է նշանվել «Վիտամինի» Վանը

Ովքեր են դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի դուստրն ու նախկին կինը

Տեսանյութ.Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայում ահաբեկչության հետևանքով

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել