Երևան
20 / Նոյեմբեր / 2018

Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգանում են. Պուտին

Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները բոլոր ուղղություններով առաջընթաց զարգացում ունեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հանդիպման սկզբում ՌԴ նախագահը նշել է երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ բնույթի մասին: «Այսօրվա դրությամբ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները բոլոր ուղղություններով առաջընթաց զարգացում ունեն: Ինչ վերաբերում է քաղաքական հարաբերությունների ոլորտին, ռազմական ոլորտին, անվտանգության հարցերին, տնտեսական համագործակցությանը… Պատրաստ եմ ժամը համեմատել մեր ընթացիկ փոխգործակցության եւ երկարաժամկետ հեռանկարի առիթով»,- ասել է Պուտինը՝ շեշտելով Հայաստանի ներդրումային ոլորտում Ռուսաստանի առաջնորդությունը:


Նա նշել է էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին՝ նշելով Հայաստան ռուսական գազի մատակարարման ցածր գները, ինչպես նաեւ հիշատակելով ատոմային եւ ջերմայյին էներգետիկան:

«Հարաբերությունները զարգանում են ե՛ւ մետաղագործության, ե՛ւ մեքենաշինության ոլորտներում: Մի խոսքով՝ մենք խոսելու բան ունենք»,- հավելել է Պուտինը՝ նշելով անցյալ տարի ապրանքաշրջանառության գրեթե 30 տոկոսով աճը եւ ընթացիկ տարվա արդյունքներով ցուցանիշի բարձրացման հույս հայտնելով:

 

դիտվել է 13794 անգամ

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

Փաշինյանը հո երկնքից իջած հրեշտակ չի՞. Շարմազանով (տեսանյութ)

ԼԳԲՏ ակտիվիստներն ակցիա են արել՝ «Համարձակ քայլի՛ր, Նիկոլ», «Բարև, Երևան» կարգախոսներով (տեսանյութ) ...

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...