Երևան
20 / Նոյեմբեր / 2018

ՀՀԿ-ն ուրացավ եւ հրաժարվեց Քոչարյանից

lragir.am-ը գրել է. Մեր իշխանության տարիները եկեք հաշվենք 2008-ից, երբ նախագահ դարձավ ՀՀԿ նախագահը, 2002 թվականը մեր իշխանության տարիները չէին, հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Նա այդպես անդրադարձել է հարցին, թե 2002 թվականից ՌԴ քաղաքացիություն ունեցող Միքայել Հարությունյանն ինչպես կարող էր նշանակվել բարձրագույն զինվորական պաշտոնի:

ՀՀԿ-ն, ի դեմս կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի, հրապարակավ հրաժարվում է Ռոբերտ Քոչարյանից, թեեւ այս դեպքում դա ավելի շուտ հավասարազոր կլինի ուրանալուն:

Բանն այն է, որ զուտ քաղաքագիտական առումով ՀՀԿ-ն իհարկե իշխանություն չէր, ինչին հղում է անում Աշոտյանը, սակայն Հանրապետականը իշխանություն էր Քոչարյանի հետ պայմանավորվածությամբ: Այդ պայմանավորվածությունը ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը ձեռք բերեց մարտի 3-ից հետո, երբ Միասնություն դաինքը տալիս էր իր Կարապի ասուլիսը, պահանջելով Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Երկու ամիս անց Անդրանիկ Մարգարյանն արդեն վարչապետ էր, Սերժ Սարգսյանը նրա կառավարությունում պաշտպանության նախարար, իսկ ասուլիսում Անդրանիկ Մարգարյանի հետ ուս-ուսի նստած Արամ Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանն այլեւս նրա հետ չէին, Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի կազմած Միասնություն դաշինքն այլեւս չկար:

2000 թվականի մայիսից գործում էր Ռոբերտ Քոչարյան-ՀՀԿ-Սերժ Սարգսյան դաշինքը: Այդ իմաստով ՀՀԿ-ն անշուշտ բացարձակ իշխանություն չէր: 2003 թվականին եղավ ՕԵԿ-ՀՅԴ-ՀՀԿ խորհրդարանական կոալիցիան: Ռոբերտ Քոչարյանը ՀՀԿ-ին իշխանություն չէր վստահի, մարտի 3-ի օրինակով տեսնելով, թե հանուն իշխանության ինչի է պատրաստ ՀՀԿ-ն:

Սերժ Սարգսյանը 2007 թվականից իշխանություն վստահեց ՀՀԿ-ին՝ բացարձակ իշխանություն, նախ խորհրդարանում, երբ Հայաստանն այլեւս կիսանախագահական կամ կիսախորհրդարանական պետություն էր: Սակայն Սարգսյանն այդպես էլ չվստահեց պետական քաղաքականության որեւէ կարեւոր որոշում, ինչի մասին ՀՀԿ-ականները տեղեկանում էին կամ գիշերը վերջին պահին, կամ առավոտյան՝ արեւի առաջին ճառագայթների հետ:

Ինչու՞ չվստահեց Սարգսյանը, դա իհարկե առանձին խոսակցության առարկա է, որի առիթն ունեցել եմ դեռեւս նրա նախագահության տարիներին ՀՀԿ հետ նրա հարաբերության առնչությամբ մի շարք հոդվածներով: Նախ իհարկե Սերժ Սարգսյանը Քոչարյանից շատ ավելի լավ էր ճանաչում ՀՀԿ-ն, ըստ այդմ նա չէր կարող Քոչարյանից ավելի վստահել նրան, եւ բացի այդ էլ Սերժ Սարգսյանը պատկերացնում էր իր հայտնի բնույթով ու տրամաբանությամբ ՀՀԿ-ն իշխանությունից որեւէ կերպ հեռացնելու ռազմավարական հրամայականը, լավ գիտակցելով, որ առանց դրա Հայաստանի համար աղետը դառնալու է անխուսափելի, իսկ դրա համար անխուսափելի է դառնալու նաեւ իր անձնական պատասխանատվությունը: Եթե Հայաստանի համար նա մտահոգված էլ չէր, ապա առնվազն անձնական պատասխանատվության համար մտահոգությունը անխուսափելի էր:

Դա էր պատճառը, որ Սարգսյանը լցվեց ՀՀԿ իշխանությունն ինտենսիվ «բացարձակացնելու» գործընթացին: Թե հատկապես ինչպես էր պատկերացնում նա հանգուցալուծումը, այստեղ իհարկե հնարավոր սցենարներն ու տարբերակները կարող են լինել մի քանիսը, սակայն գործնականում փաստ է, որ Սերժ Սարգսյանը «հասունացրեց» իշխանությունից ՀՀԿ հեռացումը:

Դրա համար էլ ՀՀԿ-ն նախ ուրացավ Սերժ Սարգսյանին՝ ապրիլի 25-ից մինչեւ մայիսի 2-ը, աստիճանաբար հարելով Ռոբերտ Քոչարյանին: Հիմա ՀՀԿ-ն ուրանում է Ռոբերտ Քոչարյանին, որը 2000 թվականին գործնականում ապահովեց ՀՀԿ համար իշխանության գոնե մի մասը, իհարկե մեծ հավանականությամբ ավելի շուտ Սերժ Սարգսյանի շնորհիվ: Ընդ որում հատկանշական է, որ այժմ Քոչարյանի ուրացումը տեղի է ունենում Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո, որն ըստ երեւույթին ՀՀԿ-ին օգնեց կամ ստիպեց հասկանալ որ Քոչարյանից ավելի հուսադրող կարող է լինել Կոնրադ Ադենաուերը՝ հիմնադրամը, որի հետ Սերժ Սարգսյանը քննարկում էր կուսակցության վերափոխման ճանապարհային քարտեզը:

դիտվել է 31653 անգամ

Փաշինյանը հո երկնքից իջած հրեշտակ չի՞. Շարմազանով (տեսանյութ)

ԼԳԲՏ ակտիվիստներն ակցիա են արել՝ «Համարձակ քայլի՛ր, Նիկոլ», «Բարև, Երևան» կարգախոսներով (տեսանյութ) ...

Մանրամասներ Արաբկիրում տեղի ունեցած սպանությունից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...