Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

«ՄԻԱՅՆԱԿ ՄԱՐԴԸ»

Ցանկացած քննադատական խոսք և անմիջապես հայտնվում են մարդիկ, ովքեր անգիր արած «բա ու՞ր էիր Սերժի ժամանակ չէիր խոսում...» նախադասությունը գրում են վազում հայելու առաջ երևի նայում իրենկ իրենց «դուխով» դեմքին, նայում մահճակալի տակի մութ տարածքին որտեղից վերջապես դուխ են արել; դուրս եկել և բավարարված իրենց «գրելու քաջությամբ» գնում մի բաժակ ջուր խմում որ շնչառությունները կարգավորվի...

Սա դե հասկանալի է` տեսակ է, որ իր անկարողությունն ու վախկոթուտյունը ինքն իր համար պորձում է արդարացնել մեկ ուրիշին դրա մեջ մեղադրելով, այսինքն ուզում է ինքն իրեն համոզել որ , բոլորն էլ իր նման են եղել, որ բոլորն էլ վախեցել են որ բոլորն էլ գլուխները կախ ենթարկվել են «տերերին» իսկ քանի որ առիթ ու հնարավորություն կա հաճոյանալու նոր «տերերին» և քանի որ այսօր բոլորը դա են գրում ապա ինքն էլ «դուխ» է անում գրել նույն նախադասությունը «բոլոր»-ի նման: Այս մասը հասկացանք, բայց այ չեմ հասկանում որ հիմա էլ նոր նախադասություն են անգիր անում` «Այ մարդ, էդ մարդը մենակ ի՞նչ կարա անի, ո՞նց կարա մենակով էդ սաղ անի, ժամանակ տվեք...» Նկատի ունեն որ Նիկոլ Փաշինյանը մենակ է, օգնող չունի... Հարց` ԻՆՉՈՒ՞ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵՆԱԿ????

Ուզում եք ասեք, իր այսպես կոչված «թիմը» բանի պետք չի՞, ամեն ինչ թողել են էլի էդ մարդու օւսերի՞ն: Բա էդ նախարարներ, անթով ոգնականներ, իրենց տեղակալներով ու տեղակալի տեղակալներով, խորհրդականի խորհրդականով խորհրդականներ... բա էդ բոլորը ինչո՞վ են զբաղված: Իհարկե՞ մի մարդ չի կարող ամեն ինչ անել, մարդ մի տունն է դժվար կառավարում եթե օգնող չունենա էլ ուր մնաց մի երկիր: Նիկոլ Փաշինյանը երևի աշխարհի միակ երջանիկ ղեկավարներից է ում անթիվ անհամար օգնության ձեռքեր են մեկնվում որքան որ ես տեսնում եմ, ո՞վ է մեղավոր որ նա ընտրում է կռնատներին, եթե ձեր ասածը ճիշտ է թե նա մենակ է:

Ո՞վ է մեղավոր որ էլի բոլորը, իրենց վրա պատասխանատվություն վերցնելու պոխարեն նայում են պատից կախված նկարին « վայ նկար չկա հիմա պատերին, կներեք - սպասում են live-ին » եթե իհարկե ձեր ասածը ճիշտ է թե նա մենակ է: Ինչու՞ է մենակ, նորից հարցնեմ, ամեն ոլորտ իր պատասխանատուն ունի չէ՞, ինքը ընդամենը պետք է ստուգի կատարել են իրենց պարտականությունները թե ոչ և ընդհանուր ուղղությունը` կուրսը ասի ժարժվելու ոչ թե բոլոր հարցերի պատասխանը տա: Մի խոսքով` եթե մենակ է ուրեմն դա իր մեղքն է թող շուրջը հավաքի մարդկանց որոնք իրեն մենակ չեն թողնի, եթե մենակ չի ուրեմն ինձ մի ասեք էդ մարդը մենակ էդքանը ո՞նց անի: Եթե խոսում եմ աղբից, ես Նիկոլին չեմ ասում, աղբի վերահսկողության հազարավոր պատասխանատուներ կան և նախարարներ... Եթե խոսում եմ գազից, կամ ջրից կամ ճանապարհներից, կամ կրթությունից վրա մի տվեք բորենիների նման թե Նիկոլին բան մի ասա «հակահեղափոխական» ես: Կան կոնկրետ պատասխանատուներ ում ես վճարում եմ իմ գրպանից, որ իմ համար անեն այդ գործը և ի տարբերություն մահճակալի կամ կնոջ յուբկի տակից դուրս եկածների ես անդադար ասել եմ, կասեմ, ու ասելու եմ ամեն ինչ, որ կարծում եմ իմ վճարած փողի դիմաց իմ տված մանդատի դիմաց, իմ տված քվեի դիմաց թերանում են կատարեն: Թերանում ե՞ն, ուրեմն պետք է հեռանան իրենց տեղը մեր գումարը, մեր քվեն, մեր մանդատը տանք մեկ ուրիշին ով չի թերանա!!!!

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arshak.zakaryan.9?fb_dtsg_ag=AdzX23Gwn-wGcttPPvDjEYb8lwU7JrcP1M9G59PitdBk5A%3AAdzendrWRlx6tuw1x8grmdoUPsu_3sj1YdSujwmcV69g5g 

դիտվել է 11692 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Դահլիճը ծափերից թնդաց, երբ Սասունն ասաց այս բառերը

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն