Երևան
20 / Սեպտեմբեր / 2018

Ռուսական կայքի սկանդալային անդրադարձը՝ վերջին իրադարձություններին

Yelaket.am-ը/Ելակետ լրատվականը/ անդրադարձել է Ռուսական Life.ru կայքի անհեթեթ մեկնաբամանը՝ ՀՀ-ում, վերջին իրադարձությունների հետ կապված:

«Հայաստանի ծայրահեղ հեղափոխական իշխանության օրոք, մի շարք կադրային նշանակումներում, կարծես, հայտնվել է նոր «ադամանդ». Ինչպես հաղորդվում են սոց. ցանցերում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր օգնական է նշանակել ոմն Սոֆիա Նավասարդյանի, որ պարզվում է, Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի անձնական վարսահարդարն է: Սա իրականում չի կատարվել տիկին Նավասարդյանի, որպես պետական գործիչ տաղանդ ունենալու պատճառով,այլ նրա ծառայությունների դիմաց ՀՀ-ի ոչ այնքան հարուստ բյուջեի հաշվին վճարման հարմարավետության շնորհիվ:

Չափազանց տիպիկ դեպք, որը հստակ նկարագրոմ է, հաղթանակ տարած «հեղափոխականների» իրական վերաբերմունքը պետության գրպանին:

Ես ուղղակի հիշեցնեմ, որ պարոն Փաշինյանը և նրա կողքին մինչ այժմ կանգնած (դե էլ ում պետք է ապավինի) արևմտամետ քաղաքական կոալիցիան, մեծապես իշխանության է եկել ՝ արտոնությունները վերացնելու, պաշտոնյաներին հատկացվող ծառայությունների ծախսերը նվազեցնելու և, ընդհանրապես, ժողովրդին ավելի մոտ լինելու նպատակով:

Փաշինյանի հրապարակային հայտարարությունների ֆոնի վրա, նրա կադրային քաղաքականությունը՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հավատարմության մասին, ամենից քիչ տարօրինակ է թվում: 

ՀՀ վարչապետը շրջապատված է եվրոպական և ամերիկյան ծրագրերով մասնագիտացված շրջանավարտների հետ, որոնցից շատերը ուղղակիորեն ֆինանսավորվում էին դեպարտամենտի, Եվրոպական հանձնաժողովի, արեւմտյան տարբեր հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների կողմից:

Միևնույն ժամանակ, նախկին վարչապետների և Հայաստանի նախագահների թիմակիցներից շատերը գիտակցաբար անտեսվում են և նույնիսկ ենթարկվում պատժի, Իհարկե, առավել աղմկահարույց միջադեպը Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն էր:

Սակայն, Սոֆիա Նավասարդյանին ՀՀ կառավարության ղեկավարի օգնականի պաշտոնում նշանակելու հատուկ հետաքրքրությունն կայանում է այն փաստում, որ նա բավականին ագրեսիվ կեղծ-քրիստոնեական աղանդներից մեկի՝ «Կյանքի խոսք»-ի հետևորդն է, այս մասին նշված է իր ֆեյսբուքյան էջում:

Այս նշանակումը դառնում է նմանատիպ պատմությունների ընդհանուր հոսք. մասնավորապես, վերջերս «Կյանքի խոսքը» աղանդավորության մեջ ներգրավվելու մասին, հայնտնել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը:

Եվ այսպիսով, Փաշինյանը հենց այս աղանդի ներկայացուցիչներով է իրեն շրջապատում, դարձնում պետական պաշտոնյա ու հովանավորում նրանց: Հարց է առաջանում. Ի՞նչն է ստիպում Հայաստանի ներկայիս վարչապետին նման տարօրինակ կադրային որոշումներ կայացնել. գուցե աղանդավորների տեսակետները ինչ-որ կերպ մոտ են Նիկոլ Փաշինյանի տեսակետներին:
Հավանաբար, հաշվի առնելով նրա կնոջը և Սոֆիա Նավասարդյանի մտերմությունը , աղանդավորները բացառիկ տեղեկություններ ունեն Փաշինյանի գործերի և կապերի մասին:

Այս հարցերի պատասխանները, ըստ էության, կախված կլինեն այն բանից, թե որքանով է խորը Երևանի ներկայիս ղեկավարության վրա օտարերկրյա կենտրոնների ազդեցությունը, որոնք աշխատում են ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման դեմ»- ասվում է Life.ru կայքում:

Նյութի աղբյուրը՝ yelaket.am

դիտվել է 179392 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

«Դիանչոն անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում․ շատ լավ գիտենք, ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են