Երևան
20 / Սեպտեմբեր / 2018

Հատուկ գործողություն. Օլիգարխներին պառկեցրին

Lragir.am-ը գրել ՝. Երեւանում սեպտեմբերի 11-ին հրապարակված ձայնագրությունը ունեցավ գրեթե նույն էֆեկտը, ինչ 2001 թ. սեպտեմբերի 11-ին ահաբեկիչների օդային հարձակումը ԱՄՆ-ում: Դրանից հետո ԱՄՆ-ն հակաահաբեկչական գործողություններ սկսեց Իրաքում, որն էլ դրեց Մեծ Մերձավոր Արեւելքում ժամկետանց ռեժիմների հեռացման եւ ռեգիոնի վերաֆորմատավորման սկիզբը, ուշադրություն չդարձնելով միջազգային գործող նորմերին:

Երեւանում 17 տարի անց նույն օրը ձայնագրության հրապարակումը գնահատվեց որպես դավադրություն Հայաստանի պետականության դեմ, որի հեղինակ հայտարարվեց նախկին վարչակարգը, որը դեռ պահպանում է պետական լծակները խորհրդարանում ու իրավապահ համակարգում: ԱԱԾ պետն ու ՀՔԾ ղեկավարը շտապ ասուլիս հրավիրեցին եւ իրենց ասելով «չէին ուզում, բայց ստիպված» բացահայտեցին սենսացիոն տվյալներ թե մարտի մեկի գործով, թե այլ հանցագործությունների մասով:

Մասնավորապես, հրապարակվեց ցուցակ, ըստ որի օլիգարխները բանակն օգտագործել են իրենց սեփականության պաշտպանության համար, նրանց վերածելով վարձկանների ու վճարելով որոշակի գումար: Հիշվում է, ժամանակին ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը, ով գլխավորում էր մարտի 1-ի գործի ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովը, բերանից թռցրել էր, որ այն ժամանակ կոչեր էին հնչում «սեփականությունը խլելու մասին», անուղղակի խոստովանելով այն, ինչ ներկայում բացահայտում են իրավապահները:

Այս ցուցակը «լրացնում է» մեկ այլ, ավելի վաղ հրապարակված ցուցակ, որում այն օլիգարխների անուններն էին, ովքեր թիկնազորը հանել էին ժողովրդի դեմ: Սա մահացու հարված է օլիգարխիային:

Երեկ Իմ քայլը դաշինքի հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը կոշտ ելույթ ունեցավ, որի ժամանակ ԱԱԾ-ին ու ոստիկանությանը հրահանգեց պառկեցնել օլիգարխների զինված խմբերին եւ զինաթափել: Միեւնույն ժամանակ, նա հայտարարեց, որ պետությունից ու ժողովրդից գողացվածը պետք է վերադարձվի, եւ օլիգարխներին խորհուրդ տվեց դա անել կամավոր, որից հետո ժողովուրդը հրապարակում կորոշի նրանց ճակատագիրը: Նա տվեց նաեւ անուններ, որոնք ցանկանում են «ճողոպրել Հայաստանից», ասելով, որ ոչ մի մուկ ու ձուկ չի պլստալու:

Հայտնի չէ՝ վարչապետի հանձնարարությունից հետո ում են պառկեցրել ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, բայց ակնհայտ է, որ սկանդալային ձայնագրությունը նոր իշխանությանը տվեց նախկին օլիգարխիկ վարչակարգի դեմ ուժային հատուկ գործողության քաղաքական ու բարոյական հիմնավորումը, «ստվերելով» սահմանադրական ու իրավական գործող նորմերը. հայտարարվեց, որ հիմա պայքարը «սեւերի ու սպիտակների, հեղափոխության ու հակահեղափոխության» միջեւ է:

Փողոցում օլիգարխ տեսնեք՝ ժպտացեք, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, կոչ անելով չմոռանալ բաց ձեռքերի սկզբունքը, քանի որ օլիգարխներին հետեւում են ԱԱԾ-ի թաքնված տեսախցիկները:

դիտվել է 62721 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

«Դիանչոն անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում․ շատ լավ գիտենք, ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են