Երևան
20 / Սեպտեմբեր / 2018

«Վարչապետը գիտակցում է, որ տեղի է ունեցել խայտառակություն և փորձում է գնդակն ուղարկել ուրիշ դաշտ»

Ազգային ժողովը շուտով կստեղծի Հաշվեքննիչ հանձնաժողով, որը կզբաղվի ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման, ինչպես նաև նրանց զրույցի բովանդակության հարցով, այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ դրա կարիքը կա, քանի որ մենք տեսանք, որ գործ ունենք զանգովի և ընտրովի արդարադատության հետ:

«Ինչքան էլ հարգելի պարոն վարչապետն ասում էր, որ ինքը կապ չունի որևէ քրեական գործի հետ, դատավորներին չի զանգում, չի խառնվում արդարադատության խնդրին, այդ ձայնագրությունից պարզ դարձավ, որ թե ՀՔԾ, թե ԱԱԾ պետերը իրենց լիրազորությունների շրջանակներում չեն գործում: Եվ փաստորեն մարդկանց նկատմամբ խափանման միջոցը որոշում են այսպես՝ Ռուսաստանի հետ բարիշել են, թե չեն բարիշել, նստացնեմ երկու օր, նոր կխոսի, դուխով ա, թե դուխով չի, ուզած-չուզած պետք ա կալանքի վերցնի, վարչապետը տեղյակ ա, մի հատ վարչապետի հետ խոսի: Ես ունեմ լուրջ մտահոգություններ և ցանկանում էի երեկ վարչապետից ստանալ այդ պատասխանները: Բայց ես երեկ Փաշինյանի կողմից լսեցի փաստերի մանիպուլյացիա, նա չգիտես ինչու սկսեց գոռգոռալ մեր վրա: Մենք ինչ կապ ունենք, այ ախպեր»,- ասաց Շարմազանովը:

Նա անդրադարձավ նաև վարչապետի հանձնարարականին՝ զինաթափել օլիգարխների թիկնազորին: Շարմազանովի խոսքով՝ եթե նման տեղեկություն ունեին, վաղուց պետք է զինաթափեին: Իսկ երեկվա հայտարարությունից հետո «մի երկու հատ խեղճ ու կրակ նիվայի շոֆեռ զինաթափեցին»:

«Վարչապետը շատ լավ գիտակցում է, որ տեղի է ունեցել խայտառակություն և փորձում է գնդակն ուղարկել ուրիշ դաշտ: Այո, կա երկու էպիզոդ, առաջինը՝ գաղտնալսումը խայտառակություն է և մտահոգիչ, բայց մեր վրա չպետք է մուննաթ գար, մենք ինչ անենք: Երկրորդ, բավանդակությունը խայտառակություն է»,- նշեց Շարմազանովը:

Մանրամասները տեսանյութում

դիտվել է 20109 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

«Դիանչոն անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում․ շատ լավ գիտենք, ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են