Երևան
20 / Սեպտեմբեր / 2018

Քանի՞ մարդ է պառկեցրել ոստիկանությունն ասֆալտներին՝ կհայտարարվի պաշտոնական հաղորդագրությամբ

Երեկ Դավթաշենում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը, նշեց, որ հանձնարարում է ԱԱԾ-ին, ոստիկանությանը՝ ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության:

«Այդ բոլոր՝ չակերտավոր հատուկ ծառայությունները «սափրագլուխների» և «ախրանաների» տեսքով հայտնաբերվելու և ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են: Այստեղից ես ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին»:

Factor.am-ն այսօր ՀՀ ոստիկանությունից փորձեց պարզել՝ ինչ քայլեր է իրականացրել Ոստիկանությունը վարչապետի հրահանգից հետո, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորների քանի անդամ են պառկեցրել ասֆալտներին:

Հարցին ի պատասխան` Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրեցին․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հրահանգից հետո ՀՀ ոստիկանությունը իրականացրել է մի շարք միջոցառումներ, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն»։

Ճշտող հարցին՝ իսկ այդ միջոցառումների արդյունքում քանի մարդ է բերման ենթարկվել, պատասխանեցին. «Այս մասին ոստիկանությունը կհայտնի պաշտոնական հաղորդագրությամբ»։

Նշենք, որ հարցերի վերաբերյալ փորձեցինք տեղեկություն ստանալ նաև Ազգային անվտանգության ծառայությունից, սակայն անարդյունք։


Աղբյուրը՝ factor.am

դիտվել է 47018 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

«Դիանչոն անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում․ շատ լավ գիտենք, ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են