Երևան
19 / Նոյեմբեր / 2018

Ինչո՞ւ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը հենց այս փուլում հրապարակվեց

Փաստաբան Նորայր Նորիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը վարկածներ ներկայացրեց, թե ինչու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը հենց այս փուլում հրապարակվեց։

«Նախ՝ ձայնագրությունն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել սույն թվականի հուլիսի 26-ին՝ Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ-ի կողմից դատարան ներկայացված միջնորդությունների քննարկման օրը։ Ձայնագրությունը սեպտեմբերի 5-ին է ներբեռնվել յութուբում, թե ինչու է հիմա հրապարակվում, կա մի քանի վարկած։

Առաջին՝ շեղել հասարակության ուշադրությունն ավագանու ընտրություններից և հավելյալ ուշադրություն սևեռել Քոչարյանի գործի վրա։ Այս վարկածը քիչ հավանական է։

Երկրորդ՝ Մարտի 1-ի գործով հնարավոր բոլոր մեղավորները հստակ տեղեկություն են ստացել այն մասին, որ վարույթ իրականացնող մարմնի տիրապետման տակ են հայտնվել առավել քան հիմնավոր ապացույցներ, որոնց հիման վրա նրանց դատավարական կարգավիճակը կամ մեղադրանքի հիմնավորումն էլ ավելի է վատթարացել։

Հետևաբար, նրանք խնդիր են դրել այդ հրապարակման արդյունքում ուղղակի վարկաբեկել Մարտի 1-ի քրեական գործով իրականացվող ողջ քրեական հետապնդման պրոցեսը, արժեզրկել Նիկոլ Փաշինյանի կողմից սկսված կոռուպցիայի դեմ պայքարի փիլիսոփայությունը, և մեծագույն հարված հասցնել հաջորդող իրադարձություններից առաջ։

Իսկ հաջորդող իրադարձություններն են՝ Երևանի քաղաքապետի ընտրությունները, որին էլ հաջորդելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումը»,- ասաց փաստաբանը։

Մեծ հաշվով, ըստ նրա՝ սա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թուլացնելուն, վարկաբեկելուն, նրա հեղինակությունը նվազեցնելուն միտված քայլ է եղել, ինչը, նրա խոսքով՝ բոլորովին հակառակ էֆեկտը տվեց. «Բոլորը հասկացան, որ անկախ խոսակցության բովանդակությունից, միայն այն փաստը, որ գաղտնալսել են ԱԱԾ տնօրենին, մարտահրավեր ու ոտնձգություն է իրականացվել ՀՀ-ի դեմ»։

Ինչ վերաբերում է ձայնագրության բովանդակությանը, փաստաբանն այս պահին ձեռնպահ է մնում որևէ գնահատական տալուց.

«Ակնհայտ է հեռախոսային խոսակցություններից, որ դրանք ամբողջական չեն, հատվածական են։ Իհարկե, ամեն մեկս յուրովի ունենք որոշակի գնահատականներ։ Ես այս պահին ձեռնպահ եմ մնում որևէ հստակ գնահատական տալուց։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ինքը լրջագույն հետևություններ արած կլինի երեկվա սկանդալից՝ նման սկանդալները հետագայում բացառելու, երկրի ազգային անվտանգության բնականոն գործունեությունն անխափան դարձնելու համար։ Միայն, որպես փաստաբան՝ կարող եմ արձանագրել, որ ՀՀ դատական համակարգն արմատական փոփոխությունների կարիք ունի։ ՀՀ դատական համակարգը պետք է ձերբազատել ստրկամիտ դատավորներից, կախյալ դատավորներից, պետք է ցանկացած պայման ստեղծել ՀՀ-ում իրապես անկախ դատական համակարգ կառուցելու համար»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

դիտվել է 10498 անգամ

Մանրամասներ Արաբկիրում տեղի ունեցած սպանությունից

Առաջիկա օրերին կիմանանք, թե ով է այդ պատգամավորը

«Մենակ թղթով եմ հանրապետական եղել․ բան չեմ արել»․ Առաքել Միրզոյան (Տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...