Երևան
20 / Հոկտեմբեր / 2019

Սեւ PR է իրականացվում մեր դաշինքի դեմ. Մարուքյան

Այս օրերին լուրջ մարտահրավերներ կան, սեւ PR է իրականացվում մեր դաշինքի դեմ, ինչ ասես՝ ասում են, ինչ ասես՝ խոսում: Այս մասին այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 13-ին Երեւանի Արաբկիր վարչական շրջանում ընթացող նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լույս» դաշինքի առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը, դատապարտելով երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, նշեց. «Խոսքն այս վերջին ձայնագրությունների, դրանց հրապարակման եւ նմանատիպ իրողություների մասին է. համարում ենք, որ դա խայտառակություն է»:


Ըստ պատգամավորի՝ այս մարտահրավերներն ուղղված են ժողովրդավարությանը, Հայաստանի պետականությանը:

« Պետք է ամեն ինչ անենք, որ որեւէ սխալ քայլ այս ընթացքում թույլ չտանք, որովհետեւ սխալի վրա մենք չենք կարող կառուցել նորը, ավելի լավը, ավելի ներառականը: Այս մարտահրավերներին դիմագրավելու համար է «Լույս» դաշինքը. սա է մեր պատասխանն է այսպես կոչված հակահեղափոխությանը, ռեւանշիստներին, նրանց, ովքեր ուզում են թալանը չվերադարձնել, հին իրողություններով ապրել»,-հայտարարեց Մարուքյանը։

Նա ողջունեց այն փաստը, որ ավագանու ընտրություներին մասնակցում են մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր:

«Պետք է այնպիսի հնարավորություներ ստեղծել, որ բոլորն ունենան հավասար մրցակցության»,-ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ «Լույս» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպել է Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ:

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է: Ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում են Դավիթ Խաժակյանն ու Անի Խաչատրյանը:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

դիտվել է 9720 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը