Երևան
20 / Նոյեմբեր / 2018

Որքա՞ն է ՍԴ նորանշանակ դատավոր Արման Դիլանյանի ունեցվածքը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նորանշանակ դատավոր Արման Դիլանյանի եկամուտների հանրագումարը 2017թ. կազմել է 7 443 986 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը նա ներկայացրել է 2018թ. մարտի 29–ին, երբ դեռ ՀՀ վարչական դատարանի դատավոր է եղել:

2017թ. նրա եկամուտները գոյացել են երեք տարբեր աշխատավարձերից՝ կազմելով 6 433 874, 706 222 եւ 43 890 ՀՀ դրամ: Եկամուտ է գոյացել նաեւ ստացված փոխառություններից (վարկեր)՝ կազմելով 260 000 ՀՀ դրամ:


Արման Դիլանյանի դրամական միջոցները 2017թ. սկզբում կազմել են 29 000 000 ՀՀ դրամ, 114 000 ԱՄՆ դոլար եւ 105 000 եվրո: Տարեվերջում նշված դրամական միջոցները նվազել են՝ զուգահեռաբար կազմելով 25 000 000 ՀՀ դրամ, 107 000 ԱՄՆ դոլար եւ 102 000 եվրո: Արման Դիլանյանը անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը Արման Դիլանյանին Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրել երեկ՝ սեպտեմբերի 13–ին: ԱԺ փակ քվեարկության արդյունքների համաձայն՝ քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր: 81 պատգամավոր կողմ է քվեարկել Ա. Դիլանյանի թեկնածությանը, դեմ՝ 7 պատգամավոր»:

 

դիտվել է 7584 անգամ

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

Փաշինյանը հո երկնքից իջած հրեշտակ չի՞. Շարմազանով (տեսանյութ)

ԼԳԲՏ ակտիվիստներն ակցիա են արել՝ «Համարձակ քայլի՛ր, Նիկոլ», «Բարև, Երևան» կարգախոսներով (տեսանյութ) ...

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...