Երևան
19 / Նոյեմբեր / 2018

Հովիկ Աբրահամյանին պատկանող անօրինական զենքերն օգտագործվել են Գազի Հովոյի հետ հաշիվներ մաքրելիս

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից օգոստոսի 8-ին հայտնաբերված անօրինական զենքը, որի կապակցությամբ նույն օրը եւեթ ԱԱԾ-ն եւ ՀՔԾ-ն հայտարարեցին, որ դրանք, հավանաբար, կիրառվել են Մարտի 1-ին, երկարուձիգ փորձաքննություն է անցնում։ Օրեր առաջ, երբ գրել էինք, որ փորձաքննության արդյունքների համաձայն այդ զենքը կապ չունի Մարտի 1-ի հետ, ՀՔԾ-ից հերքում էին տարածել, որ փորձաքննությունն ավարտված չէ։

Երեկ մենք կրկին հետաքրքրվեցինք փորձաքննության արդյունքներով։ ՀՔԾ խոսնակը մեզ հայտնեց, որ դեռ չի ավարտվել, սակայն եթե ավարտվի էլ, հնարավոր է արդյունքները մեզ չտրամադրեն։ «Եթե քննիչը դրա անհրաժեշտությունը տեսնի, ապա կտրամադրենք»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, որ հարցը հանրային մեծ հնչեղություն ունի, ի՞նչ հիմնավորմամբ չպիտի տրամադրվի փորձաքննության արդյունքը, ասաց․ «Նախաքննության շահերից ելնելով»։ Այսինքն՝ մարդկանց վարկաբեկելիս հայտարարում են, իսկ արդարացնելիս՝ ոչ։ Մեր աղբյուրներն ասում են, որ փորձաքննությունը վաղուց է ավարտվել։

Պարզվել է, որ 17 անուն զենքից 15-ն ընդհանրապես կրակված չէ, իսկ 2-ը, մեր աղբյուրի պնդմամբ, կիրառվել է 2010-ի դեպքերի ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանի որդին ու եղբորորդին իրենց ընկերների հետ ծեծի էին ենթարկել Ղազարյանների տաքսիների վարորդներին, առեւանգել մեքենաները, այրել, հետո կրակահերթ բացել նրանց տան վրա, որից հետո Գազի Հովոյի որդին հետապնդել էր Ջոնիկ Աբրահամյանի որդուն եւ կրակել նրա մեքենայի վրա»:

դիտվել է 10486 անգամ

Մանրամասներ Արաբկիրում տեղի ունեցած սպանությունից

Առաջիկա օրերին կիմանանք, թե ով է այդ պատգամավորը

«Մենակ թղթով եմ հանրապետական եղել․ բան չեմ արել»․ Առաքել Միրզոյան (Տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...