Երևան
20 / Հուլիս / 2019

Դիլիջանի ոլորաններում «Նիսանը» մոտ 50 մետր գլորվել է ձորը. վարորդը Ղազախստանից է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 01:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում՝ արջերի արձանի մոտ, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Դիլիջան Մ4 ավտոմհանապարհի 73-րդ կմ-ին «Nissan teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Ժեկսենո, Ղազախստանի Հանրապետության քաղաքացի, ծնված 1983թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 50 մ գլորվել դեպի ձորը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

դիտվել է 4830 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպե՞ս ընտրել լավ ձմերուկ

Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է