Երևան
20 / Սեպտեմբեր / 2018

4 հազար գյուղացիների 60 հազարական դրամ սուբսիդիա կտրվի. Կառավարությունը որոշում կայացրեց

ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 14-ի նիստում ընդունեց ՀՀ գյուղնախարարությանը գումար հատկացնելու եւ փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Նախագիծը ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ սա պիլոտային ծրագիր է լինելու. «Որպես փորձնական պիլոտային միջոցառում ՀՀ-ում վարելահողերի արդյունավետ օգտագործման, հացահատիկային ապահովվածության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսությամբ զբաղվողներին տրամադրվող սուբսիդավորման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի օգտագործողներին: Նրանց կողմից 2018-ին, 2019-ի բերքի համար փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի մեկ հա-ի համար նախատեսվում է հատկացնել 60 հազար դրամ: Շահառուների թիվը կլինի շուրջ 4 հազար: Ծրագրի համար կպահանջվի շուրջ 182 մլն դրամ, որից սուբսիդիան՝ 180 մլն դրամ»,-հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ առաջարկում են այդ գումարը հատկացնել մատչելի գներով պարարտանյութ հատկացնելու ծրագրի միջոցներից:

Այս որոշմամբ ակնկալվում է վարելահողերի օգտագործման արդյունավետության մակարդակի բարձրացում, չմշակվող հողերի օգտագործում, ցանքատարածությունների համախառն արդյունքի ավելացում, տնտեսվարողների եկամուտների բարձրացում: Բացի այդ, ակնկալվում է, որ մշակվող հողատարածքները կավելանան 15 տոկոսով եւ կդառնան 3 հազար հեկտար, ասաց Արթուր Խաչատրյանը:

«Այս պահին վարելահողերի մոտ 35 տոկոսը չի մշակվում եւ դա մեզ համար ոլորտային գերակայություն է: Եթե մենք ցորեն պակաս ենք մմշակում, հետո ստիպված այդ ցորենը ներկրում ենք: Հաջորդ գերակայությունը տարածքային անհամաչափության մեղմումն է: Եթե շահութաբեր լիներ, մենք չէինք ունենա այդքան չմշակվող տարածքներ»,-ընդգծեց նա:

դիտվել է 5815 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

«Դիանչոն անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում․ շատ լավ գիտենք, ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են