Երևան
19 / Նոյեմբեր / 2018

«Լիդիան-Արմենիայի», «Վեոլիա ջրի» հետ կատարվածը կազդեն ՀՀ-ում ներդրումների վրա. Արթուր Ղազինյան

Ներդրումների ներգրավումը հանդիսանում է ցանկացած կառավարության առաջնային խնդիրը: Այս մասին facebook-ի իր ջում գրել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Այսօրվա մեր կառավարությունը բացառություն չի եւ ջանքեր է գործադրում համոզելու պոտենցիալ ներդրողներին, որ Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխությունը» Հայաստանը վերածել է ներդրումային «դրախտի»։

Որքանո՞վ է այս պնդումը համապատասխանում իրականությանը եւ կարելի՞ է առաջիկայում կառավարության մուտքի մոտ սպասել ներդրողների կուտակման։

Այս հարցի պատասխանը կթողնեմ ընթերցողին, բայց մինչ այդ նշեմ 3 իրադարձություն, որ անմիջական կապ ունեն ներքին եւ օտարերկրյա ներդրումների հետ։

1. Լիդիան-Արմենիա ընկերության եւ իր կողմից շահագործվող «Ամուլսարի» հանքավայրի շուրջ ձեւավորված թնջուկը, որ, կառավարվելով 3-րդ ուժերի կողմից, անելանելի դրության մեջ է դրել Փաշինյանի կառավարությանը։

Փաստը մեկն է. կառավարությունը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները միջազգային ազդեցիկ ընկերության առջեւ, մնացածը հանգամանքներ են եւ մեկնաբանություններ։

2. «Վեոլիա» ֆրանսիական գիգանտ ընկերության շուրջ ծագած սկանդալը՝ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համար որպես «կաշառք» գնված ավիատոմսերն ու ամրագրված հյուրանոցը։

Մեր կառավարությունը՝ տարված լինելով բոլոր անկյուններում կոռուպցիա բացահայտելու մոլուցքով եւ յուրաքանչյուր թփի տակ կոռուպցիոներ փնտրելով, զգալի վնաս հասցրեց «Վեոլիա» ընկերությանը, որի վարկանիշն ու արժեթղթերի գինը միջազգային բորսայում կարող էին արժեզրկվել, ինչի արդյունքում ընկերությունը կկրեր հարյուրավոր միլիոնների վնաս։

3. Վարչապետը, օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ հայտարարում է ինչ-որ անձանց հաշվին գտնվող տասնյակ միլիոնավոր դոլարների առկայության մասին, իսկ բոլորովին վերջերս արդեն հրապարակում այդ անձի անունը, ու հաշվին առկա է 30.000.000 դոլար եւ պահանջում մեկ շաբաթվա ընթացքում վերադարձնել այդ գումարը պետական բյուջե։

Սա «բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրության կոպիտ խախտում է, ինչին բավական զգայուն են վերաբերվում ներդրողները։

Կարելի՞ է ներդրում անել մի երկրում, որտեղ պետության Վարչապետը, ընդդիմադիր բնույթի հանրահավաքում, հայտարարում նախկին իշխանության ներկայացուցչի հաշվին առկա գումարի մասին, նշում կոնկրետ թիվը եւ պահանջում վերադարձել պետական բյուջե»։

դիտվել է 3824 անգամ

Մանրամասներ Արաբկիրում տեղի ունեցած սպանությունից

Առաջիկա օրերին կիմանանք, թե ով է այդ պատգամավորը

«Մենակ թղթով եմ հանրապետական եղել․ բան չեմ արել»․ Առաքել Միրզոյան (Տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...