Երևան
20 / Նոյեմբեր / 2018

Դրական փոփոխություն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրում. տոկոսադրույքը կնվազի մինչեւ 5,5-7,5 տոկոս

ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 14-ի իր նիստում փոփոխություններ կատարեց «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում, որով բարելավվում են առաջարկվող պայմանները: Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, որ եթե գործող կարգավորումներով այս ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսադրույք էր սահմանվում 10,5-11 տոկոսը, ապա հիմա այդ ցուցանիշը նվազում է 9,5 տոկոս, որից Երեւանում պետությունը սուբսիդավորում է երկու տոկոսը, իսկ մարզերում՝ 4 տոկոսը: Ստացվում է, որ Երեւանում վարկավորման տոկոսադրույքը նվազում է մինչեւ 7,5, իսկ մարզերում՝ 5,5 տոկոսի:

«Խոսքը վերաբերում է 3342 միավոր գործարքի մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը: Նախատեսում ենք, որ այս փոփոխությունների արդյունքում դրանց թիվը 20 տոկոսով կաճի: Այս գործարքները հավասարաչափ բաշխված են Երեւանում եւ մարզերում»,-ասաց Ջանջուղազյանը:


Բացի այդ, ավելացվում է վարկ վերցնողների առավելագույն տարիքային շեմը: Եթե ներկայումս երիտասարդ ընտանիք է համարվում եթե ամուսինների գումարային տարիքը 65 տարեկան է, հիմա առաջարկվում այն դարձնել 70 տարեկան:

Հաջորդը վերաբերում է կանխավճարին. եթե գործող կարգավորումներով կանխավճար է սահմանված 30 տոկոսը, ապա հիմա այս փոփոխությամբ կանխավճարը նվազեցվում է մինչեւ 10 տոկոս, իսկ այդ 20 տոկոս տարբերության համար կանխավճարի ապահովագրման ինստիտուտ է ներդրվում:

Նախարարը նշեց, որ նորակառույց բնակարան ձեռք բերելու դեպքում շահառուները օգտվելու են միայն եկամտային հարկը որպես հիփոթեքային վարկի տոկոսավճար օգտագործելու հնարավորությունից:

Ջանջուղազյանի խոսքով, նորակառույց բնակարանի դեպքում բնակարանի արժեքի առավելագույն չափ է ընդունվել 30 մլն դրամը, հետեւաբար տրամադրվող վարկի առավելագույն գումարը կլինի 24 մլն դրամ, եւ այս դեպքում կանխավճարը կազմում է 20 տոկոսը: Այս դեպքում քաղաքացին կարող է օգտվել այդ 20 տոկոսից 10-ի ապահովագրման ինստիտուտից:

Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններով Ծրագրի շահառուներին հնարավորություն է ընձեռնվելու բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար կատարելով ձեռք բերել բնակարաններ, եթե վերջիններս ձեռք են բերում նաեւ հիփոթեքային պարտավորության ապահովագրության պրոդուկտ՝ 10 եւ ավելի տոկոս կանխավճարի եւ տվյալ բնակարանի ձեռքբերման համար սահմանված նվազագույն կանխավճարի (30%) տարբերության չափով:

Միաժամանակ նախատեսվում է նաեւ երիտասարդ ընտանիքների համար ստեղծել նոր հնարավորություն առնվազն 20% կանխավճարով, առնվազն 10 տարի մարման ժամկետով եւ առավելագույնը մինչեւ 7,5% տարեկան տոկսադրույքով ձեռք բերել մինչեւ 30 մլն ՀՀ դրամ արժողությամբ նորակառույց բնակարաններ: Ընդ որում այս դեպքում եւս Ծրագրի շահառուները կարող են ձեռքբերել հիփոթեքային պարտավորության ապահովագրության վերոնշված պրոդուկտը եւ կատարել բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար:

Նշենք, որ երկրորդային շուկայից ձեռքբերվող բնակարանի գինը Երեւանում եւ մարզերում չի կարող գերազանցել 25 մլն դրամը, իսկ առաջնային շուկայից (նորակառույց) ձեռքբերվող բնակարանի գինը՝ 30 մլն դրամը:

դիտվել է 8318 անգամ

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

Փաշինյանը հո երկնքից իջած հրեշտակ չի՞. Շարմազանով (տեսանյութ)

ԼԳԲՏ ակտիվիստներն ակցիա են արել՝ «Համարձակ քայլի՛ր, Նիկոլ», «Բարև, Երևան» կարգախոսներով (տեսանյութ) ...

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...