Երևան
18 / Փետրվար / 2019

Օսիպյանը տեղյակ չի եղել, որ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը այսօր՝ սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ տեղյակ չի եղել, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է։

«Ես տեղեկացված չեմ եղել, որ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է։ Ոստիկանությունը համապատասխան կարգով տեղեկությունը ստացել է ՌԴ–ից»,–նշեց նա։


Հարցին, դա արդյոք ՌԴ–ի կողմից ոչ գործընկերային մոտեցում է ցուցաբերվում այդ քայլով, ոստիկանապետը հայտնեց. «Ոստիկանությունը ապաքաղաքականացված կառույց է, չեմ կարող այդ հարցին պատասխանել»։

Հիշեցնենք, որ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել 2008 թվականի մարտին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Ավելի ուշ ռուսական ԶԼՄ-ները հայտնեցին, որ ռուսական կողմն իր տարածքում դադարեցրել է Հարությունյանի նկատմամբ հետախուզումը։

դիտվել է 5925 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն