Երևան
18 / Փետրվար / 2019

Օսիպյանը՝ իրեն գաղտնալսելու մասին

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի բացառում, որ իրեն էլ կարող են գաղտնալսած լինեն, սակայն շեշտում է՝ մտագոհվելու առիթ չունի։ Այս մասին նա նշեց այսօր՝ սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում էր հայտնվել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի շուրջ մեծ աղմուկ էր բացրացել։


Հարցին, եթե հրապարակվեն իր հեռախոսազրույցները, հնարավո՞ր է աղմուկ բարձրանա, Օսիպյանը նշեց. «Թող հրապարակեն, իսկ աղմուկի մասով՝ ցանկացած բան արդեն աղմուկ է»։

Նա նաեւ հավելեց, որ դատապարտում է գաղտնալսումը, քանի որ «գաղտնալսումը թույլատրված է օրենքով սահմանված կարգով, իսկ սահմանդրությամբ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոչ ունի խոսքի ազատության իրավունք»։

Նկատառմանը, երբ երկրի ԱԱԾ պետին են գաղտնալսում, ոստիկանապետն իրեն արդյոք անվտանգ զգո՞ւմ է, Օսիպյանը վստահեցրեց՝ այո՛, անվտանգ է զգում է եւ կարող են իրենց անվտանգ զգալ նաեւ ՀՀ քաղաքացիները . «Իհարկե, ես ինձ անվտանգ եմ զգում։ Ես ինքս իրավապահ մարմինն եմ ներկայացնում, մենք գիտենք ինչ ենք անում եւ վստահեցնում եմ մեր համաքաղաքացիների անվտանգությունը պատշաճ ապահովված է։ Կարող եմ առանց թիկնապահների ազատ զբոսնել եւ շատ հաճախ հենց այդպես էլ անում եմ»։

Դիտարկմանը, թե այդ պարագայում ինչո՞ւ են մեքենաներն ուղեկցում ոստիկանապետին, նա շեշտեց. «Դա իմ կամքից անկախ է, ինձ խնդրում են, նշելով, որ դա անհրաժեշտ է»։

դիտվել է 16749 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն