Երևան
20 / Նոյեմբեր / 2018

Brent նավթը թանկացել է մինչեւ 78.36 դոլար

Ուրբաթ նավթի էտալոնային ապրանքանիշների գները ասիական գործարքների ընթացքում բարձրանում են նախորդ օրվա բավական կտրուկ անկումից հետո, ինչը պայմանավորված էր միջազգային էներգետիկ գործակալության (IEA) տվյալների հրապարակմամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի գինն աճել է 0,18 դոլարով (0,23 տոկոս)` մինչեւ 78,36 դոլար մեկ բարելի դիմաց: Նախորդ օրվա գործարքների ժամանակ դրանց գինը նվազեց 1.56 դոլարով (1.96 տոկոս) եւ փակման ժամանակ կազմեց 78.18 դոլար՝ մեկ բարելի դիմաց:


Հոկտեմբերի համար WTI նավթի ֆյուչերսների գները ուրբաթ առավոտյան աճել են 0,24 դոլարով (0.35 տոկոս)` մինչեւ 68,83 դոլար մեկ բառելի դիմաց: Վերջին նստաշրջանի արդյունքում դրանց գինը նվազել է 1.78 դոլարով (2.53 տոկոս), գործարքների ավարտին հասնելով շուրջ 68.59 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Այս շաբաթվա սկզբից WTI-ն աճել է 1.6 տոկոսով, Brent-ը` 1.9 տոկոսով:

Գործակալության տվյալներով, Լիբիայում, Իրաքում, Նիգերիայում եւ Սաուդյան Արաբիայում արդյունահանման աճը ավելի քան փոխհատուցել է Իրանում վառելիքի արտադրության կրճատումը ԱՄՆ-ի առաջիկա պատժամիջոցների ֆոնին:

դիտվել է 588 անգամ

Փաշինյանը հո երկնքից իջած հրեշտակ չի՞. Շարմազանով (տեսանյութ)

ԼԳԲՏ ակտիվիստներն ակցիա են արել՝ «Համարձակ քայլի՛ր, Նիկոլ», «Բարև, Երևան» կարգախոսներով (տեսանյութ) ...

Մանրամասներ Արաբկիրում տեղի ունեցած սպանությունից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...