Երևան
20 / Նոյեմբեր / 2018

Ռուս գլամուրային մոդել Կիրա Մայերին բանտախցում եռման ջրով այրել են

Ռուս գլամուրային մոդել Կիրա Մայերի բանտախցում այրել են եռման ջրով, գրում է «КП»-ն:

Սակայն, հիշեցնենք, թե ով է 24-ամյա Կիրա Մայերը: Անցած տարի Կիրան առաջին անգամ ընկել է ոստիկանություն: Մոսկվայի կենտրոնում նա իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով (նվիրել էր նրա երկրպագուներից մեկը) հարվածել է մեկ այլ մեքենայի եւ փախել է դեպքի վայրից: Նրան, իհարկե գտել են: Նրան զրկել են վարորդական իրովունքից՝ վթարի վայրից փախուստի դիմելու համար:

 

Սակայն գեղեցկուհին շարունակել է մեքենա վարել: Մոսկվայի կենտրոնում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա վարելիս աղջկան կանգնեցրել են ճանապարհային երթեւեկության տեսուչները։ Պարզվել է, որ աղջիկը վարորդական իրավունք չուներ՝ նրան դեռ անցած տարի էին զրկել վարորդական իրավունքից՝ վթարի վայրից փախուստի դիմելու պատճառով։ Տեսուչը սկսել է արձանագրություն կազմել։ Այդ ժամանակ աղջիկը, փորձելով նրա ձեռքից խլել թուղթը, հարձակվել է ոստիկանի վրա եւ մարմնական նվասվածքներ հասցրել նրան: Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության աշխատակցի հանդեպ բռնություն կիրառելու մասին։ Բայց կա ևս մեկ նուրբ պահ՝ ձերբակալության պահին աղջիկը փորձել է կաշառել տեսուչներին՝ նրանց առաջարկելով ինտիմ ծառայություններ՝ ըստ նրանց ընտրության՝ «սոլո կամ դուետով»։

Այդուհանդերձ սոցցանցերից հայտնի աղջկան ազատ չեն արձակել բնակավայրից չհեռանալու ստորագրությամբ, այլ միանգամից ձերբակալել են նրան ուղարկելով քրեակատարողական հիմնարկ: Սեպտեմբերի 5-ին դատարանը վճիռ է կայացրել՝ մեկ ու կես տարի կալանավորում:

 

Մինչ աղջիկը շարունակում է գտնվել քննչական մեկուսարանում: Եվ ահա նա վիճաբանել է բանտախցի իր «բախտակիցների» հետ:

«Տարբեր մարդիկ են գտնվում մեկուսարանում, յուրաքանչյուրն ունի իր «կամակորությունները»», - հայտնում են օրինապահ մարմինների աղբյուրները: - Հավանական է, որ ինչ-որ մեկին հունից հանել է գլամուրային մոդելի պահվածքը: Սկսվել է վիճաբանություն: Սկզբից խոսքերով, այնուհետեւ անցել են գործողությունների: Կիրա Մայերի վրա բաժակից եռման թեյ են լցրել: Ինչից հետո աղջկան հասցրել են բուժկետ, այժմ որոշվում է նրան ուրիշ բանտախուց տեղափոխելու հարցը»:

դիտվել է 68589 անգամ

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

Փաշինյանը հո երկնքից իջած հրեշտակ չի՞. Շարմազանով (տեսանյութ)

ԼԳԲՏ ակտիվիստներն ակցիա են արել՝ «Համարձակ քայլի՛ր, Նիկոլ», «Բարև, Երևան» կարգախոսներով (տեսանյութ) ...

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...