Երևան
19 / Նոյեմբեր / 2018

«Իմ քայլը» դաշինքի թեկնածուն օգտվում է Նիկոլ Փաշինյանի հանրաճանաչությունից

Հայաստանում ներքաղաքական իրադրության լարվածությունը Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը երկրորդ պլան մղեց: Այս մասին սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցությունից ավագանու անդամի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործոնը հանրության ուշադրությունը գրավեց իշխանության, եւ որպես հետեւանք՝ «Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի կողմը, որն ասոցացվում է ընդհանրապես իշխանության եւ մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ եւ օգտվում է վարչապետի հանրաճանաչությունից:


«Չէի ցանկանա, որ համաժողովրդական շարժման առաջնորդը դառնար ուղղակի կուսակցության առաջնորդ, մայրաքաղաքում ամբողջ պայքարը վերածվել է մեկ կուսակցության դիրքերի ամրապնդման ու միակուսակցական քաղաքական համակարգ ստեղծելու փորձի»,- նշեց Մարտիրոսյանը:

Նա ընդհանուր առմամբ դրական գնահատեց քարոզարշավի ընթացքը: Նրա գնահատմամբ՝ ընտրությունների մասնակիցներն այս անգամ զերծ են մնում միմյանց վրա կեղտ թափելուց, սակայն դրա փոխարեն համացանցում հաճախակիացել են, այսպես կոչված, ֆեյք օգտատերերի հարձակումները:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ նախընտրական արշավի ժամանակ միախառնվել են որոշ կուսակցական եւ պետական գործառնություններ, ուստի մասնակիցների միջեւ բովանդակային հավասարություն չկա: «Սա պայմանավորված է հետհեղափոխական ժամանակաշրջանով: Սակայն, չնայած դրան, սեպտեմբերի 23-ին երեւանցիները պետք է նոր քաղաքապետ ընտրեն: Այս պատասխանատվությունը կրում են երեւանցիներն իրենք, քանի որ ընտրություններից հետո նրանք երկար ժամանակ չպետք է բողոքեն գողացած ձայների, կեղծումների եւ այլնի համար»,- նշեց Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ «Ժառանգություն» կուսակցությունը երբեք չի խուսափել անհավասար պայքարից եւ բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցության հույս ունի՝ անկախ այն բանից կհաղթեն այս ընտրություններում, թե ոչ: «Ինչպես հայտնի է, մենք դեմ ենք ուժերին սեւերի ու սպիտակների բաժանելուն»,- հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

դիտվել է 5412 անգամ

Մանրամասներ Արաբկիրում տեղի ունեցած սպանությունից

Առաջիկա օրերին կիմանանք, թե ով է այդ պատգամավորը

«Մենակ թղթով եմ հանրապետական եղել․ բան չեմ արել»․ Առաքել Միրզոյան (Տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...