Երևան
19 / Նոյեմբեր / 2018

Քոչարյանի պաշտպանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

Անհեթեթությունները ենթակա չեն հետագա մեկնաբանման։ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ԱԱԾ տնօրենին եւ ՀՔԾ պետին գաղտնալսել է Ռոբերտ Քոչարյանն իր «փաստաբանների» հետ, այսօր՝ սեպտեմբերի 14–ին, հրավիրված մամուլի ասուլիսին այսպես արձագանքեց 2–րդ նախագահի պաշտպաններից Արամ Օրբելյանը։

«Դա իրականությանը չի համապատասխանում, որեւէ հավելյալ մեկնաբանություն չեմ անի, անհեթեթությունները ենթակա չեն մեկնաբանման»,– ասաց նա։

Պաշտպաններից Հայկ Ալումյանն էլ պատգամավորի հայտարարության վերաբերյալ նշեց. «Պարոն Քոչարյանն այնքանով կապ ունի այս գաղտնալսման հետ, որ բովանդակությունն է իրեն անմիջական վերաբերում»։

Նշենք, որ նախօրեին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ իր կարծիքով, գաղտնալսումն արվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից, եւ դրան միացել է ՀՀԿ–ն։

Լրագրողների հարցին՝ պաշտպանների կարծիքով, ով կարող էր գաղտնալսել ԱԱԾ տնօրենին եւ ՀՔԾ պետին, պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը կարծիք հայտնեց, որ չի բացառվում, որ դա կարող էր արվել ԱԱԾ–ի ներսից։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 11–ին համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք անդրադառնում են «Մարտի 1»-ի գործին, այդ գործով որպես մեղադրյալներ անցնող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման խնդրին, նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերին: Ձայնագրության իրական լինելը ընդունել է ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ զրույցի մասնակիցները:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, նկատի ունենալով, որ հրապարակումները եւ ձայնագրությունն առերեւույթ պարունակում են պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին մատնանշող տվյալներ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

դիտվել է 17367 անգամ

Մանրամասներ Արաբկիրում տեղի ունեցած սպանությունից

Առաջիկա օրերին կիմանանք, թե ով է այդ պատգամավորը

«Մենակ թղթով եմ հանրապետական եղել․ բան չեմ արել»․ Առաքել Միրզոյան (Տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...