Երևան
22 / Փետրվար / 2019

Հայաստանն արդեն այսօր պետք է պատրաստվի նոր ատոմակայանի կառուցմանը. ՄԱԿ–ի փորձագետ

Հայաստանն արդեն այսօր պետք է պատրաստվի նոր ատոմակայանի շինարարությանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում էներգետիկայի ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։

Նրա խոսքով՝ արդեն հիմա պետք է ներդրողներ փնտրել եւ զբաղվել մասնագետների պատրաստմամբ, քանի որ նոր ատոմակայանի կառուցման գործընթացը երկար է։ Փորձագետի կարծիքով՝ ՀՀ–ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի աշխարհաքաղաքական մեխը 42–րդ կետն է, որի հիմանական ուղերձն այն է, որ ՀՀ–ն չպետք է ատոմային էներգետիկա ունենա։ Ֆորմալ տեսակետից՝ ԵՄ–ն պահանջում է ՀԱԷԿ–ի գործող բլոկը շահագործումից հանել 2026 թվականին։ Համաձայնագրում ուղիղ չի խոսվում, որ ՀՀ–ն չպետք է ատոմային էներգետիկա ունենա, սակայն մեխանիզմ է ստեղծվում»,–նկատել է Մարջանյանը։


Փորձագետը հավելել է, որ 2026 թվականին Հայաստանը ստիպված կլինի շահագործումից հանել գործող էներգաբլոկը, բայց փոխարենը ոչինչ չի ստեղծվի։

Նա հիշեցրեց, որ միջպետական համաձայնագրով Հայաստանը Մոսկվայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում սովորելու անվճար տեղերի քվոտա է ստանում, բայց այդ քվոտայից ոչ ոք չի օգտվում, քանի որ ուսանողներին բանակ են տանում։

Փորձագետը նշեց, որ ՀԱԷԿ–ում այժմ շուրջ 1800 մարդ է աշխատում, որոնցից ինժեներատեխնիկական աշխատակիցները՝ 450–ն են, այսինքն՝ 25 տոկոսը։ «Միջոցներ են պետք ոչ միայն նոր ատոմակայանի կառուցման, այլ նաեւ գործողը փակելու համար»,–նշել է նա։

Փորձագետը նկատեց նաեւ, որ կան փաստարկներ նաեւ կայանի շահագործման ժամկետի երկարաձգման համար, մասնավորապես, ԱԷՄԳ վերահսկողության առաքելությունը միշտ դրական է գնահատել ՀԱԷկ–ի անվտնագությունը։

դիտվել է 6726 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն