Երևան
19 / Նոյեմբեր / 2018

Իմ կյանքը 5 տարում չի վերջանա. Հայկ Մարությանի քարոզարշավը Նուբարաշենում

Քաղաքապետի պաշտոնը ընդամենը 5 տարով է՝ իմ կյանքը 5 տարում չի վերջանա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Նուբարաշենում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով հարցին, թե եթե դառնա քաղաքապետ, արդյոք կդադարեցնի դերասանական կարիերան:

Նա հավելեց՝ օրենքը իրեն թույլ է տալիս, որ զբաղվի դերասանությամբ, բայց չի կարծում, որ ժամանակ կունենա։


Ճշտող հարցին՝ արդյոք աշխատո՞ւմ է իմիջի վրա, որ նաեւ չինովնիկի իմիջ ձեռք բերի, քանի որ նրան ընկալում են հումորիստի կերպարով, Մարությանը բացասական պատասխանեց. «Ես կամ այնպիսին, ինչպիսին կամ, չեմ աշխատելու հատուկ լուրջ դեմք ընդունել, որովհետեւ դա կեղծ է լինելու, ոչ էլ այն մարդիկ, որ ինձ ճանաչում են էկրանից դուրս, գիտեն, որ ես այնքան էլ հաճախ հումոր չեմ անում հասարակ կյանքում, գործի մարդ եմ եւ պահանջկոտ մարդ եմ։ Այնպես որ, ես ոչ մի ուժ չեմ գործադրելու ինչ–որ բան փոփոխելու համար, մնալու եմ այնպիսին, ինչպիսին կամ եւ այս օրերին մարդիկ ավելի շատ ինձ տեսնում են այդպիսին»։

Հայկ Մարությանին լրագրողները հիշեցրին, որ «Իրազեկ քաղաքացների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքով զգուշացրել էր «Իմ քայլը» դաշինքի՝ պաստառները օրենքով չսահմանված տեղերում փակցնելու մասին։

«Դանիել Իոաննիսյանից շատ շնորհակալ եմ, որ իր առաքելությունը իրականացնում է, Դանիելի պես մարդկանց շնորհիվ պետք է շտկվի ամբողջ պրոցեսը եւ բնականաբար շտկվում է»,–ասաց Մարությանը։

Ճշտող հարցին՝ խնդիր չի տեսնում, որ խախտումներ են անում, պատասխանեց. «Ես տեղեկություն չունեմ, բայց եթե արել են, պետք է շտկվի։ Ես երբեք «իմ ու քո» չեմ անում, օրենքը բոլորիս համար է եւ բոլորս պետք է պահենք, վերջ»։

Մարությանը հավելեց, որ իր կարծիքով այսօր բոլոր մրցակիցներն ունեն հավասար պայմաններ։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Նուբարաշեն վարչական շրջանում։

Երեւանի ավագանու՝ «Իմ քայլի» ցուցակի առաջին եռյակում Հայկ Մարությանն է, Սրբուհի Ղազարյանը, Սերգեյ Սարգսյանը ։

Նշենք նաեւ, որ Երեւանի ավագանու ընտրությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 23–ին։ Քարոզարշավը սկսվել է սեպտեմբերի 10–ին եւ կավարտվի սեպտեմբերի 21–ին։ Ընտրություններին մասնակցում են 12 քաղաքական ուժ եւ դաշինք։

դիտվել է 4619 անգամ

Մանրամասներ Արաբկիրում տեղի ունեցած սպանությունից

Առաջիկա օրերին կիմանանք, թե ով է այդ պատգամավորը

«Մենակ թղթով եմ հանրապետական եղել․ բան չեմ արել»․ Առաքել Միրզոյան (Տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...