Երևան
21 / Հունիս / 2019

«Դիանչոն անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում․ շատ լավ գիտենք, թե ուր ենք տարել ու բերել»․ Էջմիածնի բնակիչները՝ քաղաքապետի մասին (Տեսանյութ)

«Հայկական ժամ» կայքին են դիմել Էջմիածնի տաքսի ծառայության վարորդներ, ովքեր խնդրում են հանրայնացնել իրենց խոսքերը քաղաքապետ Դիանա Գասպարյանի, մոր՝ Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի պետ՝ Մելսիդա Չիլինգարյանի և հոր՝ Մնացական Գասպարյանի մասին:

Ըստ մեզ դիմած քաղաքացիների, Նիկոլի նշանակած կադր Դիանա Գասպարյանը սերում է կասկածելի վարքի տեր ընտանիքից:

-Այս մասին պետք է մեր հանրությունը տեղեկանա,- ասում են վարորդները,- քաղաքապետուհու հայրը բաժանված է կնոջից, ապօրինի երեխա ունի մատուցողներից մեկից: Վաշխառու է, գրավատուն ունի, մարդկանց գցում, ոսկիներն ու փողերը ետ չի վերադարձնում, հարյուրավոր ընտանիքների դժբախտացման պատճառ է դարձել:

Տարիներ առաջ, ՀՀ Դատախազությունը քր. գործ հարուցեց քաղաքացիների բողոքի հիման վրա, սակայն ոմն դատախազ Չիլինգարյան ջրում է գործն ու կարճում,- պատմում են մեր զրուցակիցներն ու շարունակում,- Տարիներ առաջ, երբ քաղաքապետ Դիանան անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում: Մենք շատ լավ գիտենք, թե ո՞ւր ենք տարել ու բերել Դիանչոյին,-ասում էին տաքսու վարորդները:

-Մայրը՝ Մելսիդան բժշկուհի է, գնացեք նրա ղեկավարած ինֆեկցիոն բաժանմունքի շենքը տեսեք, ոնց որ հարևան գյուղի՝ Ֆերիկի անասնագոմը լինի: Առանց փողի ու նվերի ոչ մի մարդու չի ընդունի: Բնավորությամբ ոչ ադեկվատ կին է, վատ վարքի տեր: Էջմիածինը ղեկավարում են Մելսիդան ու իր ընկերուհիները: Քաղաքը կորած է զիբիլի ու գարշահոտի մեջ: Աղբահանության գումարներ է պակասացրել, որ Նիկոլին ցույց տա, որ նախկինը թալանել է:

Կեսգիշերին նկատում ենք , որ վառվում են քաղաքապետարանի լույսերը, 01- 008 համարներով, OPEL մակնիշի ավտոմեքենա է կանգնում քաղաքապետարանի մուտքի մոտ: Ո՞վ է այցելում այդ ուշ ժամին երիտասարդ, չամուսնացած կնոջը,- հարցնում են էջմիածնեցիները,- ՔՊ-ական Կարեն Չիլինգարյանը համարվում է քաղաքապետուհու «տանիքը»:

Ասում է նա թույլ չի տալիս, որ Նիկոլը տեղեկանա նրա քայլերից: Խնդրում ենք ձեզ գրեք այն ամենը ինչ ասացինք ձեզ, թող Նիկոլը ճիշտ ճանաչի իր կադրին, որը պատուհաս է դարձել Էջմիածին քաղաքի գլխին,- խնդրում էին մեզ դիմած քաղաքացիները: Երբ այս հարցերով դիմեցինք Մելսիդա Չիլինգարյանին, վերջինս ագրեսիվ պահվածք դրսևորեց և ասաց. -Եթե դուք այս ամենը տպագրեք, ես ձեզ դատի կտամ:

Տեսանյութում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի մայրն է՝ Մելսիդա Չիլինգարյանը․

դիտվել է 293681 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Քանի որ մասնատողները շատ են, միավորողներ էլ են պետք. Կարեն Ավագյան

Ես Ձեզ հեգնելու միտում չեմ ունեցել (տեսանյութ)

Տեսանյութ․ Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացմելու. Նիկոլ Փաշինյան

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է