Երևան
15 / Դեկտեմբեր / 2018

Կառավարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ բանանն էժանացել է

ԵՐԵՎԱՆ — Հանրապետության հրապարակում այսօր կայացավ կառավարության ամենակարճ ճեպազրույցը լրագրողների հետ, որի ընթացքում վարչապետը ևս մեկ անգամ արձանագրեց, որ բանանի գներն իջել են։ «Բանանի գներն իջել են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և հեռացավ՝ խոսքը փոխանցելով կառավարության մյուս անդամներին։

Ճեպազրույցի մասնակից նախարարները հաստատեցին վարչապետի խոսքերը։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց․ «Եթե 1000 դրամով նախկինում 7 բանան էինք գնում կամ 6, եթե մի քիչ մեծոտ էին, այժմ 9-10 բանան կարելի է գնել»։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ շատ մոտ ապագայում բնակչության մոտ կնկատվի կալիումի շեշտակի աճ․ «Բանանը պարունակում է մեծ քանակով կալիում, որը դրական ազդեցություն ունի արյան ճնշման դեպքում և կանխում է արյան ճնշման բարձրացումը և սրտխփոցները»։ Իսկ արտակարգ իրավիճակների նախարար Ռոստոմյանը վստահեցրեց, որ նախարարությունը տիրապետում է իրավիճակը և կանխատեսել է բոլոր վտանգները․ «Որքան շատ բանան ուտենք, այնքան հաճախ փողոցում կհանդիպենք բանանի կճեպի։ Բայց մենք կանենք ամեն ինչ, որ պլստալու դեպքերը մնան նորմայի սահմանում, օրը 3-4 պլստալու դեպք։ Ոչ ավել»։ Իսկ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ երկրի առաջատար խոհարարներին առաջադրվել է ավանդական մի քանի ճաշատեսակ հարմարեցնել բանանին․ «Բանանի խորոված, բանանի ամառային տոլմա․ ոչ մի սահմանափակում խոհարարական մտքին»։

Մի շարք այլ ապրանքատեսակների թանկացմանը վերաբերող հարցերին պատասխանելու ժամանակ այդպես էլ չմնաց։


Նյութի աղբյուր՝ http://www.armcomedy.com/2018/09/18/bananasale/ 

դիտվել է 7487 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Դաշնակցությունն ու ՀՀկ-ն պատժվեցին

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն