Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

Ընդդիմությունն ամեն տեղ միայն օգուտ է բերում. Հայկ Մարության

Ընդդիմությունն ամեն տեղ միայն օգուտ է բերում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Աջափնյակում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կարձագանքի, եթե քաղաքապետարանում ունենա այնպիսի ընդդիմություն, ինչպիսին «Երկիր ծիրանին» է գործող ավագանիում:

«Ընդդիմությունը ամեն տեղ միայն օգուտ է բերում, պարտադիր: Երբ դու աշխատանքի մեջ ես, կողքից պետք է լինեն մարդիկ, որոնք կասեն՝ բա էս մեկը, բա էն մի խնդիրը: Շատ առողջ ու պրոդուկտիվ աշխատանք ենք ունենալու, վստահեցնում եմ»,-ասաց նա:


Մարությանի խոսքով, որպես քաղաքապետ իր առաջին քայլը լինելու է աղբահանության խնդրի լուծումը. ««Սա շատ մեծ խնդիր է դարձել քաղաքի համար»:

Նա նշեց, որ քաղաքապետարան մտնելուց առաջ մեծ պատասխանատվություն է զգում. «Որքան շատ են մարդիկ քեզ սիրում, վստահում, այդքան ինձ մոտ մեծանում է պատասխանատվության զգացումը: Պետք է արդարացնեմ բոլորի հույսերը: Ծառայելու եմ: Ես իսկապես գնում եմ ծառայության»:

Իսկ հարցին, թե եթե «Իմ քայլը» չհաղթի ընտրություններում, ինքը կաշխատի՞ ավագանու կազմում, որպես շարքային անդամ, Հայկ Մարությանն արձագանքեց. «Ես մեծ հաճույքով կմասնակցեմ բոլոր գործընթացներին, որտեղ կարող եմ Երեւանին օգուտ տալ»:

դիտվել է 3635 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Դահլիճը ծափերից թնդաց, երբ Սասունն ասաց այս բառերը

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն