Երևան
15 / Դեկտեմբեր / 2018

Մոտ օրերս Սերժ Սարգսյանին առանձնատուն կառաջարկենք, որը կլինի միակը եւ վերջնականը. Էդուարդ Աղաջանյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան խնդիրը հետեւյալն է՝ մենք որպես առաջարկներ մի քանի տարբերակներ ենք ուղարկել 3-րդ նախագահի գրասենյակ, բայց բոլորը մերժվել են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի գրասենյակի կողմից մատնանշվող խնդիրները կապված են անվտանգության հետ:

«Ըստ այդմ, մենք նրանցից ենք հայցել, որպեսզի տարբերակներ ուղարկեն մեզ: Առայժմ մեզ որեւէ բան չի ուղարկվել, եւ հաշվի առնելով, թե ինչքան է ձգձգվում այս հարցը՝ հավանաբար, այն կունենա մոտավորապես հետեւյալ լուծումը. մենք նախորդ նախագահների տրված գույքի համեմատ կընտրենք ամենահարմար եւ ամենաադեկվատ գույքը: Դա կառաջարկենք, եւ դա կլինի մեր միակ եւ վերջնական առաջարկն անկախ նրանից՝ իրենք կառարկեն, թե ոչ»,- ասաց Աղաջանյանը՝ հավելելով, որ մոտ օրերս նման առաջարկով հանդես կգան:


Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վրչապետի պաշտոնից հրաժարական տալուց առաջ Սերժ Սարգսյանը հրաժարվել էր իրեն տրված կառավարական ամառանոցից:

Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարել է զբաղվել 3-րդ նախագահին բնակարան տրամադրելու հարցով: Ասվել էր, որ խնդիրը կլուծվի մեկ ամսվա ընթացքում, սակայն մինչ օրս չի լուծվել: Այս պահին Սերժ Սարգսյանը դեռեւս բնակվում է կառավարական ամառանոցում:

դիտվել է 5893 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Դաշնակցությունն ու ՀՀկ-ն պատժվեցին

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն