Երևան
21 / Ապրիլ / 2019

Կարևորը՝ Նիկոլը խոստացել է ասֆալտին փռել ու պատերով տալ

Սոցիալական հոգեբանությանը վաղուց է հայտնի զանգվածային փսիխոզ երևույթը, բայց թեև վստահ չեմ, որ իրականությունից փախուստի զանգվածային դրսևորումները, այն էլ՝ գրեթե համազգային մասշտաբների, կարծում եմ, որ բավականին նոր ֆենոմեն է։

Ու այսօր մենք հենց այդ երևույթին ենք ականատես լինում, երբ ապրիլ-մայիսին մինչև հոգու խորքը Փաշինյանին վստահող ու հավատացած հազարավոր մարդիկ սկսում են դրսևորել բացարձակ իռացիոնալ վարք։ Ընդ որում, խնդիրը նրանում չէ, որ նրանք շարունակում են հավատալ Նիկոլին։ Քավ լիցի, դա միանգամայն նորմալ է ու նույնիսկ օրինաչափ․ ոչ մի կասկած չի կարող լինել, որ Նիկոլը առ այսօր վայելում է ներքին լեգիտիմություն։

Խնդիրը ու փախուստը իրականությունից սկսվում է այն պահից, երբ սկսում ես ռացիոնալիզացնել ոչ միայն Նիկոլի, այլ Նիկոլի թիմի ցանկցած անդամի ցանկացած քայլ ու գործողություն։ Ինչն էլ, որ չես կարողանում ռացիոնալիզացնել վերջնականապես, գերադասում ես ծածկադմփոց անել, որ «չօգնես հակահեղփոխականներին/Քոչարյանին/Սերժին/Պուծինին/Մութ ուժերին»։

Բանը հասել է նրան, որ ես հիմա վստահ եմ, որ անգամ եթե Նիկոլի առանցքային թիմակիցներ բռնեն և ուղիղ եթերում Հանրապետության Հրապարակի կլորի մեջ այծ բռնաբարեն, անպայմանորեն գտնվելու են մարդիկ, որոնք ասելու են սկզբում, որ դա սուտ է, նման բան գոյություն չունի, հետո/կամ ասելու են՝ հա, ի՞նչ, բա ինչո՞ւ էիք առաջ լռում, հետո/կամ ասելու են, որ դա հակահեղփոխականների/Քոչարյանի/Սերժի/Պուծինի/Մութ ուժերի կազմակերպած սադրանքն է, հետո/կամ ասելու են, որ դա էդքան էլ կարևոր չէ, կարևորը Նիկոլը խոստացել է ասֆալտին փռել ու պատերով տալ, իսկ վերջին վարիանտ ասելու են, որ հա, ի՞նչ, դե հիմա Նիկոլը ի՞նչ կապ ունի՝ царь хороший, бояре плохие։ Առանձնակի ծանր դեպքերում կասեն, որ լավ են անում՝ Հրապարակում այծ են բռնաբարում, զատո հիմա ավելի լավ է։

Ու սա իրոք սարսափելի է ու սրա պատասխանատուն պոպուլիզմի ու անբովանդակ օրակարգի այն ճարտարապետերն են, որոնք ի սկզբանե դրույք էին արել ազգաբնակչության ամբոխացման վրա ու միայն ավելացնում են դոզաները։ Խնդիրը այն է, որ վստահ չեմ, որ նրանք տեղյակ չեն, թե ինչ է կատարվում օխլոսի վարքի հետ, երբ էյֆորիայի ու իրականությունից փախուստից հետո գալիս են հաջորդ փուլերը՝ պրաստրացիան, ֆրուստրացիան ու դեպրեսսիան․․․


Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=527998171009271&id=100013972788277 

դիտվել է 7843 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Շրի Լանկայում որոտացել է ութերորդ պայթյունը. հայտարարվել է պարետային ժամ

Երկու շատ հետաքրքիր առասպել Զատկի տոնի մասին. տեսանյութ

Անի Խաչիկյանը մայրանալուց հետո առաջին լուսանկարներն է հրապարակել

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով