Երևան
20 / Հոկտեմբեր / 2018

Ով է հրահանգել ազատ արձակել Մասիսի քաղաքապետին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ փոխվել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը, եւ նա 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ապրիլի 22-ին Երեւանի Էրեբունի եւ Նոր–Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում «Մերժի՛ր Սերժին» բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություններ է գործադրել:

Ուշագրավը, սակայն, Համբարձումյանին ազատ արձակած դատավորի ինքնությունն է: Մնացական Մարտիրոսյան դատավորը հայտնի է որպես քաղաքական հնչեղություն ունեցող գործերով նախորդ իշխանության պատվերներ կատարող:

Նա հանրությանը հայտնի դարձավ, երբ քննեց «Առագաստ» սրճարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանի՝ Կուկուի գործը. թիկնապահը մեղադրվում էր ջավախահայ Պողոս Պողոսյանի սպանության մեջ եւ նա ընդամենը պայմանական ազատազրկման դատապարտվեց: Մարտիրոսյանը հայտնի դարձավ մարտի 1-ից հետո «7-ի գործի» քննությամբ, երբ այդ իրադարձությունների մեջ մեղադրվում էին ընդդիմադիրները: Դրանից հետո նա քննում էր նաեւ Նիկոլ Փաշինյանի, ապա նաեւ ՀԱԿ ակտիվիստների գործը՝ բոլոր գործերով արձակելով մեղադրական դատավճիռներ:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մնացական Մարտիրոսյանից հետաքրքրվել, թե ով է նրան հրագանգել Դավիթ Համբարձումյանին գրավի դիմաց ազատ արձակել, ի պատասխան` դատավորն ասաց. «Դիմե՛ք դատական դեպարտամենտ, հաջողություն»:

դիտվել է 19801 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Մամ ջան, դժոխքը հենց էստեղ է՝ մեր զորամասում»․ Արցախում առեղծվածային պայմաններում զոհված Գևորգի հար...

«ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին, որպեսզի խորհրդարանում լինի իրական ընդդիմություն». Շարմազանո...

«Ես պատրաստ չեմ բանտ գնալ՝ ձեր հարցին պատասխանելու համար». Արմեն Ավակ Ավակյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են