Երևան
25 / Հունիս / 2019

Ոստիկանության բացահայտումից հետո պրոռեկտորը հրաժարական է տվել

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոռեկտոր Հովհաննես Ավագյանը ոստիկանության բացահայտումներից հետո հրաժարական է տվել: Այս մասին ասել էր բուհի ռեկտոր Դավիթ Մուրադյանը: Ինստիտուտի ուսանողներն այսօր բողոքի ակցիա են անում՝ պահանջելով բուհի ղեկավարության հրաժարականը: Դավիթ Մուրադյանն ասել է, որ տրամաբանական չի լինի, եթե ինքն էլ հրաժարական տա, քանի դեռ իրավապահները չեն տվել վերջնական գնահատական: Բացի դա, ռեկտորն ասում է, որ չի տեսնում բողոքող ուսանողների մեծ քանակ, որպեսզի կատարի նրանց պահանջը:

Նշենք, որ ոստիկանության բացահայտումները հիմնականում առնչվում էին պրոռտեկտորին: Նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016 թթ․ ինստիտուտում անգլերեն լեզվի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։ Նա փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3,500,000 դրամ աշխատավարձ: Դասվիթ Մուրադյանն ասել է, որ խոսքը Հովհաննես Ավագյանի մասին է , ով արդեն հրաժարական է ներկայացրել:

դիտվել է 16292 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Հայության ամենահզոր հատկանիշը ազգային համախմբությունն է վտանգի պահին.Կարինե Տոնոյան

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է