Երևան
19 / Հոկտեմբեր / 2018

«Ես ընդարմացած հասարակությանը ցույց եմ տվել, որ ոչ մի բանից վախենալ պետք չէ». Քոչարյան

Հարցն այն չէ, որ ես իշխանություն եմ փնտրում: Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Կոմերսանտ» պարբերականի հետ հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե մտավախություններ չունի՞ 10 տարի հետո քաղաքականություն վերադառնալու հեռանկարների հետ կապված:

«Հետեւում եմ թողել Ղարաբաղում եւ այստեղ՝ Հայաստանում երկու նախագահություն: Եվ ըստ արդյունքների՝ բավականին հաջողված: Հարցն այն չէ, որ ես իշխանություն եմ փնտրում: Ես այն 10 տարի չեմ փնտրել: Կարիերայի բոլոր հնարավոր բարձունքները ես նվաճել եմ: Այո՛, ես կցանականայի, որ ինձ դիմեին «պարոն նախագահ», այլ ոչ թե «պարոն վարչապետ», առաջինն ավելի լավ է հնչում: Սակայն հարցը կոնկրետ պաշտոն զբաղեցնելու ձգտումը չէ, այլ հստակ հասկանալու, որ հիմա տեղի ունեցողը երկրի համար պարզապես անընդունելի է: Սա քեզ միանգամայն այլ կերպ է մոտիվացնում: Ես ինձ ուղղակի չէի ների, եթե մի կողմ քաշվեի եւ անտարբեր վերաբերվեի այն ամենին, ինչ հիմա կատարվում է»,- նշել է նա:

Ի պատասխան հարցին՝ ցանկանո՞ւմ է արդյոք լոկոմոտիվ լինել, որը կքաշի մյուսներին, ձեր տեսակետից ավելի արժանիներին, կամ ինքնե՞րդ եք հավակնում ղեկավարել պետության մեջ ընթացող գործընթացները, Քոչարյանն ասել է, որ այդ տարբերակներից ցանկացածը սկզբունքորեն հնարավոր է: «Բայց ինչ եմ արդեն արել՝ ես ընդարմացած հասարակությանը ցույց եմ տվել, որ ոչ մի բանից վախենալ պետք չէ, պետք սեփական տեսակետը հայտնել: Այս իմաստով ես արդեն ինչ-որ բանի հասել եմ: Հիմա Հայաստանում մթնոլորտն այնպիսին չէ, ինչպիսին 2 ամիս առաջ էր»:

Նա նշել է, որ առաջին՝ անհրաժեշտ է, վերջապես, աշխատել: «Տնտեսության մասին մտածել, աշխատատեղեր ստեղծել, երկրի անվտանգության մասին մտածել: Ես տեսնում եմ, որ հիմա մամուլն իրեն միանգամայն այլ կերպ է պահում, հիմա տեղի ունեցածի վերաբերյալ հնչում են բացարձակապես տարբեր տեսակետներ: 1,5-2 ամիս առաջ այլ իրավիճակ էր: Հասարակության մի մասի մոտ էյֆորիա է, իսկ մյուս մասի մոտ՝ ընդարմացում, որը վերլուծում է, մտածում է, հասկանում է ինչ-որ գործողությունների, թրենդների հետեւանքները: Հիմա հասարակության այդ հատվածն ամբողջ ձայնով է հանդես գալիս, եւ ես կարծում եմ, որ սա շարունակական կլինի: Այս իմաստով, կարծում եմ, որ էական դերակատարում է ունեցել իմ դիրքորոշումը: Սա նույնպես փաստ է»:

դիտվել է 9661 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Էջմածնի քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանի հայրը սպառնում է քաղբանտարկյալի «ոտքերը ջարդել» (ձայնագ...

«Մանվել Գրիգորյանին պատանդի կարգավիճակում պահելը Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի վրեժն է». Վոլ...

Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են