Երևան
21 / Հունիս / 2019

Ձեր նորընծա որոշ փոխնախարարների մի քանի խորհուրդ տվեք. Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱԳ նախարարին

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում խնդրանքով դիմել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին:


«Խնդրանք իմ լավ բարեկամ, ՀՀ արտաքին գործերի նախարար, հարգարժան պարոն Զոհրաբ Մնացականյանին՝

Հարգելի՛ պարոն Մնացականյան, բարեկամաբար խնդրում եմ Ձեզ՝ Ձեր նորընծա որոշ փոխնախարարների մի քանի խորհուրդ տվեք.

1.Երբ չգիտես, թե ինչ է խոսել և ինչ կարող է խոսել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը, ապա նախ՝ սովորիր։

2.Երբ չգիտես, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԽԽՎ մոնիթորինգի ներքո գտնվող երկիր է, ապա նախ՝ սովորիր։

3.Երբ չգիտես, որ Մոնիթորինգի հանձնաժողովի պարտականությունն է հետևել և քննարկել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և մարդու իրավունքների վիճակը (անկախ գործող իշխանությունների ցանկությունից և քիմքից և անկախ ընդդիմության կամքից), ապա նախ՝ սովորիր։

4.Երբ չգիտես, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ուսումնասիրվում են բազմաթիվ աղբյուրներից, և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը (ինչպես մյուս պատվիրակները) ընդամենը կարծիք է հայտնում, ապա նախ՝ սովորիր։

Հ.Գ. Հետո խոսիր այս ամենի մասին, երբ կսովորես, եթե իհարկե հետո նման ցանկություն կմնա։ Եթե ոչ թե մեկ տարվա մեջ վեց անգամ (ինչպես պատվիրակության և նրա ղեկավարի դեպքում), այլ գոնե վեց տարվա մեջ մեկ անգամ կկանխես Հայաստանի կենսական շահերին վերաբերող գեթ մեկ հակահայկական բանաձև, ապա մի՛ հապաղիր, խոսի՛ր»,- գրել է նա:

դիտվել է 13278 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Քանի որ մասնատողները շատ են, միավորողներ էլ են պետք. Կարեն Ավագյան

Ես Ձեզ հեգնելու միտում չեմ ունեցել (տեսանյութ)

Տեսանյութ․ Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացմելու. Նիկոլ Փաշինյան

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է