Երևան
18 / Հոկտեմբեր / 2018

ԱԳՆ-ին մոտ 190 մլն դրամ կհատկացվի՝ Ցեղասպանության վերաբերյալ գլոբալ ֆորումի կազմակերպման համար

Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 20-ին իր հերթական նիստում որոշում է կայացրել ԱԳՆ-ին հատկացնել 109 միլիոն 296 հազար դրամ ՝ դեկտեմբերի 9-11-ին Հայաստանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Երրորդ գլոբալ ֆորումի նախապատրաստման եւ անցկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով:

Նշենք, որ այդ գումարը պետք է ԱԳՆ-ին հատկացվի 9 ամսում, ՀՀ 2018-ի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:


Որոշման նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արտաքին գործերի նախարարությունում ձեւավորված աշխատանքային խումբը մշակել է երրորդ Գլոբալ ֆորումի հայեցակարգը, կազմել է հրավիրյալների ցանկը եւ առաքել հրավերներ։

Ձեռք են բերվել մոտ հինգ տասնյակ առաջատար ցեղասպանագետների, ցեղասպանության թանգարանների ու հիշատակի համալիրների տնօրենների, մշակույթի ու արվեստի ներկայացուցիչների եւ իրավապաշտպանների՝ Ֆորումին մասնակցության նախնական համաձայնությունը։

Ֆորումին նախատեսվում է նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով Հատուկ խորհրդականի մասնակցությունը:

 

դիտվել է 888 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են