Երևան
21 / Մարտ / 2019

Արցախի զինկոմիսարը ծեծի է ենթարկել քաղաքացուն

Արցախի Շոշ գյուղի բնակիչը ծեծի է ենթարկվել զինկոմիսար Մխիթար Ավշարյանի անմիջական ցուցումով, իր որդու և ԱԱԾ ծառայողների կողմից։ Հերմինե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջում նշված է. «Արցախցիները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Սողոմոն Մելքումյանին ծեծի ենթարկած անձանց, ինչպես նաև պահանջում են, որ Արցախի զինկոմիսարը ինքնակամ հեռանա պաշտոնից։ Ի դեպ այս նկարներն արվել են դեպքից հինգ օր անց: Արցախի լրատվամիջոցները միտումնավոր չեն լուսաբանում այս դեպքը»:

Տեղեկացնենք, որ Շոշ գյուղում բնակիչները փակել էին Ստեփանակերտից Հադրութ տանող ճանապարհը:

Ավելի վաղ Սասնա ծռեր խմբավորումը հայտարարություն էր տարածել, որում նշված է. «Արցախում վաղ առավոտից բողոքի ցույց են իրականացնում մի խումբ երիտասարդներ և որոշ համայքների բնակիչներ փակելով Շոշ գյուղից դեպի Հադրութ տանող ճանապարհը: Ամենաթողության և բեսպրեդելի մթնոլորտը շարունակում է գերիշխել Արցախում և մի քանի ամիս առաջ տեղի ունեցած դեպքերից այստեղ ամենևին էլ հետևություններ չեն արել: Արցախում սեպտեմբերի 14-ին հերթական միջադեպն է գրանցվել, այս անգամ Արցախի զինկոմիսար Մխիթար Ավշարյանի մասնակցությամբ:

Բողոքի ցույցի մասնակիցները մեզ մանրամասնեցին, որ սեպտեմբերի 14-ին շինարարության նպատակով Արցախի Շոշ գյուղի մի հատվածում՝ ճանապարհի վրա, կայանված է եղել էքսկավատոր։ Նույն ճանապարհին է մոտեցել նաև Արցախի զինկոմիսարը և հորդորել է էքսկավատորի վարորդին շտապ բացել ճանապարհը, քանի որ իր մեքենան է անցնելու։ Վարորդ Սողոմոն Մելքոնյանը խնդրել է կողքի ճանապարհով անցնել, քանի որ այդ պահին աշխատում էր, բայց զինկոմիսարը վրդովվել է և ասել է. «կարո՞ղ է գիտեք սա Հայաստանն է, ու Նիկոլ Փաշինյանն էլ էստեղ է, որ ճանապարհ եք փակում։ Մոռացեք, սա Արցախն է ու էն ինչ հնարավոր է Հայաստանում, հնարավոր չէ Արցախում», -նշում են բողոքի ցույցի մասնակիցները: Նույն օրը երեկոյան, էքսկավատորի վարորդին են զանգահարում ինչ-որ անձինք և դուրս են հրավիրում:

Զինկոմիսարի տղան և Արցախի ԱԱԾ մի քանի ծառայողներ: Վարորդին բարևելուց հետո նրան հարվածում են նախ բութ գործիքով, ապա քաշքշում են և հարվածներ հասցնելով գցում են գետնին ու շարունակում ծեծել: Առաջին օրը վարորդը՝ Սողոմոն Մելքոնյանը չի կարողացել դիմել բժշկի, երկրորրդ օրն է դիմել։

Հիվանդանոցում սակայն նրան գրեթե անտեսել են: Կատարվածի մասին տեղեկություններ են ստացել Արցախի երիտասարդները և որոշել են բողոքի ցույց իրականացնել, պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել զինկոմիսարի որդուն և ԱԱԾ ծառայողներին, իսկ զինկոմիսարին ազատել աշխատանքից: Բողոքի ցույցը չի լուսաբանվել Արցախի և ոչ մի լրատվամիջոցի կողմից: Արցախցիները ակնկալում են հայաստանյան լրատվամիջոցների կողմից հարցի ակտիվ լուսաբանում»։

դիտվել է 19078 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Ալեն Սիմոնյանը ցույց է տվել իր գնումների ՀԴՄ-ն և բացատրել, թե ինչու պահանջել այն

Յուրա Մովսիսյանը երկրպագուների հետ կատարել է ՀՀ օրհներգը (տեսանյութ)

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Մարիամ Հունանյանը հայտնաբերվել է (տեսանյութ)

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...