Երևան
14 / Դեկտեմբեր / 2018

Հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողը Բերդի բնակիչ էր. ծառայության էր անցել 7 տարի առաջ

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում սեպտեմբերի 19–ին հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով մահացու վիրավորում ստացած Հայկազ Մաթեւոսյանը Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակիչ էր, ծառայության էր անցել 7 տարի առաջ։

NEWS.am-ին Բերդի համայնքապետարանից հայտնեցին, որ 38–ամյա պայմանագրային զինծառայողն ամուսնացած էր, ուներ մանկահասակ երեխա։


Նշենք, որ պայմանագրային զինծառայողի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 20–ին, իսկ հուղարկավորությունը՝ վաղը։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 19–ին ժամը 13.30-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը։

Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Հ. Մաթևոսյանը մահացել է:

դիտվել է 10156 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

ՎԻԴԵՈ. Ինչպես են հանրապետականները լքում ԱԺ-ն

Միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվել

Այս տեսանյութը շոկի է ենթարկել հազարավոր օգտատերերի․ Ինչպես են Վրաստանում աղջիկ փախցնում (Տեսանյութ)...

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...