Երևան
21 / Հունիս / 2019

Երեւանում 26 երթուղի դադարեցրել է աշխատանքը. որոնք են դրանք

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին 10 օրերի տվյալներով, մայրաքաղաքում մի շարք երթուղիներ դադարեցրել են աշխատանքը: Այսպես՝ այլեւս չեն գործում 4, 11, 16, 17, 19, 30, 32, 34, 36ա, 36, 40, 43, 48, 51, 59, 65 ավտոբուսային երթուղիները: Չեն գործում նաեւ 14, 22, 31ա, 51, 53, 62, 64, 69, 76 եւ 77 միկրոավտոբուսային երթուղիները: Այս մասին «Փաստ»–ի հետ զրույցում հայտնեց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ այդ երթուղիներից մոտ 50–60 հազար քաղաքացի է օգտվում, եւ հիմա քաղաքի մի հատվածից մյուսը հասնելու համար նրանք ստիպված կրկնակի գումար ու ժամանակ են ծախսում: Հրանտ Եղիազարյանի խոսքերով, աշխատանքները դադարեցնելու պատճառը վնասով աշխատելն է:


Ըստ նրա, գոյացող հասույթը չի բավականացնում, որ մեքենաների համար անհրաժեշտ ծախսերը հոգան: Նա հայտնեց նաեւ, որ ավտոբուսների ու միկրոավտոբուսների մի մասը տեղափոխել են ուրիշ երթուղիներ, մնացածը քանդում են, որ պահեստամաս դարձնեն»:

 

 

դիտվել է 33617 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Քանի որ մասնատողները շատ են, միավորողներ էլ են պետք. Կարեն Ավագյան

Ես Ձեզ հեգնելու միտում չեմ ունեցել (տեսանյութ)

Տեսանյութ․ Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացմելու. Նիկոլ Փաշինյան

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է