Երևան
26 / Հունիս / 2019

Ուզում եմ զորակցությունս հայտնել Նաիրա Զոհրաբյանին. Նիկոլ Փաշինյան

Քարոզչությունն այնպիսի երեւույթ է, որ նորմալ է յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում քարոզչության ընթացքում կրքեր են բորբոքվում, բանավեճեր են լինում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, կարեւորն այն է, որ բոլորը օրինականության սահմաններում են մնացել. «Ի դեպ, ես տեղյակ եմ, որ ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն մտահոգություններ է արտահայտել համացանցում իր հասցեին հնչած արտահայտությունների եւ վիրավորանքների կապակցությամբ: Ես ուզում եմ լիարժեք զորակցություն հայտնել նրան եւ ասել, որ իսկապես անթույլատրելի է, որ ընդհանրապես ՀՀ որեւէ քաղաքացի որեւէ քաղաքացու հետ հարաբերվի վիրավորանքներով;


Իհարկե, լինում է, որ նյարդերը տեղի են տալիս, դա էլ երբեմն կարելի է հասկանալ, բայց ընդհանուր առմամբ մենք պետք է ամեն ինչ անենք փոխադարձ հարգհանքի մթնոլորտը պահպանելու համար: Այս պահին ուզում եմ ուղղակի զորակցությունս հայտնել Նաիրա Զոհրաբյանին»,-հայտարարեց Փաշինյանը:

Ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը մտահոգություն էր արտահայտել սոցիալական ցանցերում իր հասցեին հնչող վիրավորական մեկնաբանությունների առնչությամբ: Նա դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում սոցիալական ցանցերում իրեն ուղղված վիրավորական բնույթի եւ սպառնալիք պարունակող մեկնաբանությունների վերաբերյալ։ Իր հերթին Թաթոյանը այդ նյութերն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն:

 

դիտվել է 27755 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ռոբերտ Քոչարյանը անձամբ եկավ Երևան ՔԿՀ

«Գիտական Արցախ» պարբերականը թողարկեց 2019թ-ի առաջին համարը

Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում Երևան ՔԿՀ-ի մոտ. Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է