Երևան
26 / Հունիս / 2019

Գերմանացիների կեսից ավելին սատարում է Մերկելի հրաժարականը

Գերմանացիների կեսից ավելին (56 տոկոս) հանդես է գալիս Գերմանիայի կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հրաժարականի օգտին, հայտնում է Bild–ը՝ վկայակոչելով Insa սոցիոլոգիական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները։

Միաժամանակ գերմանացիների համարյա կեսը կողմ է հանդես եկել արտահերթ ընտրություններ անցկացնելուն, դեմ միայն 29 տոկոսն է եղել։ Ամեն 4–րդը (24 տոկոս) ցանկացել է, որ Մերկելը վերընտրվի կառավարության ղեկավարի պաշտոնում, փոխանցում է DW–ն։

Սրա հետ մեկտեղ ARD մեդիաընկերության պատվերով Infratest dimap սոցիոլոգիական ինստիտուտի կողմից անցկացված Deutschlandtrend հերթական հարցման արդյունքներով գերմանացի ընտրողներն ավելի քիչ են վստահում իշխող «մեծ կոալիցիային» ՔԴՄ/ՔՍՄ եւ ԳՍԴԿ կազմով։

Արտահերթ ընտրությունների դեպքում այս կուսակցությունները կստանային ձայների միայն 45 տոկոսը։ Ընդ որում, ՔԴՄ/ՔՍՄ–ն կհավաքեր 28 տոկոս, որն վատթարագույն արդյունքն է ARD-Deutschlandtrend–ի կողմից հարցումների անցկացման պահից՝ 1997 թվականից ի վեր։

 

դիտվել է 5345 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ռոբերտ Քոչարյանը անձամբ եկավ Երևան ՔԿՀ

«Գիտական Արցախ» պարբերականը թողարկեց 2019թ-ի առաջին համարը

Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում Երևան ՔԿՀ-ի մոտ. Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է