Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

Eurasianet. Ադրբեջանը Վրաստանի տարածքում ականապատ դաշտ է պահում

Թբիլիսիից մեկ ժամվա ճանապարհ անցնելուց հետո կարելի է հանդիպել ականապատ դաշտի, որը Վրաստանում մնացածներից ամենամեծն է: Ավելի քան 25 տարվա ընթացքում Վրաստանի այս հատվածը վերահսկում են Ադրբեջանի զինված ուժերը: Այս մասին գրում է Eurasianet-ը:

Հոդվածի հեղինակ Բրեդլի Ժարդինի խոսքով բրիտանական HALO Trust բարեգործական կազմակերպությունը, որը ողջ աշխարհում հայտնի է իր արդյունավետ աշխատանքով, 2005-ից փորձում է Վրաստանի իշխանություններից դաշտն ականազերծելու թույլտվություն ստանալ: Այս նախագծի համար կազմակերպպությունը հավաքել է մի քանի մլն դոլար: Սակայն, ամենայն հավանականությամբ, դա պետք չէ ոչ Վրաստանին, ոչ Ադրբեջանին:


HALO Trust-ի տվյալներով 1991 թվականից սկսած Կարմիր կամուրջ կոչվող սահմանային անցման մոտ տեղադրված ականներից մահացել է 13 տեղացի բնակիչ: Այդ շրջանում ապրող 4400 մարդու համար ականները անհանգստության մշտական աղբյուր են:

Ադրբեջանի զինված ուժերը ականները տեղադրել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի թեժ շրջանում: Ղարաբաղյան պատերազմը 1994-ին զինադադարի կնքմամբ ավարտվեց: Թեեւ Ադրբեջանը դեռ 2016-ին ավարտել է իր հատվածի ականզերծումը, վրացական կողմը դեռեւս ականապատ է մնում:

Ադրբեջանը ոչ միայն այս հատվածից չի հեռացնում իր ականները, այլեւ ժամանակ առ ժամանակ իր զինվորականներին ստուգման համար ուղարկում է սահման, հաղոդել է JAM News գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի Պաշտպանության նախարարության աշխատակցին: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը չի պատասխանել այս հարցով մեկնաբանություն տալու խնդրանքին:

Ականապատ դաշտի մակերսեը 2.2 քառ/մ է: HALO Trust-ի գնահատմամբ դրա ականազերծումը 3 տարի կտեւի եւ 3 մլն դոլար կարժենա:

Ֆինանսավորող կազմակերպությունների հրահանգում նշվում է, որ Ադրբեջանը թշնամաբար է վերաբերում արտաքին միջամտությանը: 2015 թվականի օգոստոսին, երբ Վրաստանի պաշտպանության նախարարությունը HALO-ին դաշտն ուսումնասիրելու թույլտվություն տրամադրեց, Ադրբեջանը ստիպեց կազմակերպությանը դադարեցնել աշխատանքը:

Ականատեսների խոսքով եւ հրահանգի տվյալներով, որը տեսել են Eurasianet.org-ի աշխատակիցները, երբ HALO Trust-ի աշխատակիցները սահմանից 50 մետր հեռավորության վրա մոտեցել են ականապատ դաշտին, ադրբեջանական զինվորականները մարտական պատրաստության են բերել տանկերը եւ ծանր հրետանին: Ադրբեջանցիները պահանջել են, որպեսզի HALO Trust-ի ներկայացուցիչները հեռանան այդ վայրից, չնայած, որ խմբին ուղեկցում էին Վրաստանի պաշտպանության նախարարության աշխատակիցները եւ սահմանային զորքերը:

դիտվել է 5840 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Դահլիճը ծափերից թնդաց, երբ Սասունն ասաց այս բառերը

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն