Երևան
24 / Սեպտեմբեր / 2017

Կարապետյանների ընտանիքը կաջակցի ոչ միայն բոլոր զոհվածների, այլև Լոռու կամավորականների ընտանիքներին

Ինչպես արդեն տեղեկացվել է, Կարապետյանների ընտանիքի կողմից 2000-ական դոլար է հատկացվելու 2016թ. ապրիլի սկզբին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված բոլոր զինծառայողների, ինչպես նաև ոչ մարտական զոհերի և զոհված քաղաքացիական անձանց բոլոր 97 ընտանիքներին:

ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաշվի առնելով ժամկետների ճշտման հետ կապված բազմաթիվ զանգերն ու անհատական նամակները՝ տեղեկացնում ենք, որ արդեն իսկ ավարտվել են ընտանիքների տվյալների ճշտման աշխատանքները և տասն օրվա ընթացքում կիրականացվի գումարների հատկացման գործընթացը: Այսօր արդեն փոխանցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող ընտանիքների, իսկ արդեն վաղը կփոխանցվեն Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից զոհվածների ընտանիքների գումարները:

Կարապետյանների ուշադրության կենտրոնում են նաև մարդիկ, ովքեր իրենց կամքով այս օրերին մեկնել են պաշտպանելու Արցախ աշխարհի սահմանները: Հաշվի առնելով, որ սահման են մեկնել ընտանիքների հիմնական կերակրողները, Կարապետյանների ընտանիքի կողմից աջակցություն կստանան նաև Լոռու մարզի մոտ 200 կամավորների ընտանիքներ:

Մայիսին Կարապետյանների կողմից սննդամթերք կստանան Վանաձոր քաղաքի բոլոր մանկապարտեզները: Հետագայում նման աջակցություն կստանան նաև Սպիտակի և Ալավերդու տարածաշրջանների մանկապարտեզները:

դիտվել է 3156 անգամ

Պետական մարմիններն աջակցում են Եհովայի վկաներին (տեսանյութ)

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի