Երևան
20 / Հոկտեմբեր / 2018

Հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք. հրավերս ուժի մեջ է. Նաիրա Զոհրաբյանի ուղերձը

«Արդեն տեւական ժամանակ է՝ մենք ապրում ենք ուրիշ Հայաստանում՝ հինը մերժել ենք, նորը ցավոք, դեռ չենք կարողանում ստեղծել։ Այս մասին ընտրություններից առաջ ուղերձ է հղել Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Նա, նաեւ նշել է.


«Ու եթե մերժելու հիմնական գործողությունը քանդելն էր, ապա նորի ստեղծման համար պետք է կառուցել։ Մերժելու համար, այո, անհրաժեշտ էր հանրահավաքներ անել, լարել մարդկանց էմոցիաները եւ փորձել այդ լարումը անընդհատ պահել գերէմոցիոնալ դաշտում։

Կառուցելու համար պետք է գրագետ աշխատել եւ հանդարտեցնել էմոցիաները։ Իսկ եթե դա չի արվում, այլ երկիրը շարունակում է ղեկավարվել հեղափոխական միտինգների հոգեբանությամբ, պետությունը մնում է չեզոք գոտում՝ մերժված հնի եւ այդպես էլ չստեղծվող նորի միջեւ։

Ցավոք, քարոզարշավի ընթացքում ամեն նչ արվեց հասարակության հեղափոխական էմոցիաների վրա խաղալու եւ քաղաքացուն «մենք ենք ու մեր միտինգը» դաշտում փակելու համար, որպեսզի քաղաքացին հարցեր չտա ու չտեսնի այն լուրջ վտանգները, որ առաջիկայում ոչ թե թակելու, այլ ուղղակի ջարդելու են մեր դուռը։ Այսօր արդեն ռմբակոծվում է Երեւանից ընդամենը մի քանի կմ այն կողմ գտնվող Արենին։ Սա շատ լուրջ է»։

Քարոզարավի սկզբից բանավեճի եմ հրավիրել իշխող կուսակցության թեկնածուին: Նա համառորեն խուսափեց, կարծում եմ, բոլորին արդեն հասկանալի պատճառով։ Փոխարենը նախընտրեց Հանրային հեռուստաընկերությամբ նախապես տեսաձայնագրված շոուն։ Հիմա եւս հրավերն ուժի մեջ է, քարոզարշավի ավարտին մի քանի ժամ կա՝ միայն ուղիղ եթեր, միայն իր հետ, օրակարգի ընտրությունը թողնում եմ իրեն։ Վստահ եմ՝ չի գալու։

Այս օրերին ես եւ մեր թիմը ձեզ ներկայացրեցինք Երեւանի հիմնահարցերը լուծելու ներդրումային լուրջ փաթեթներ, առանց որի Երեւանի խնդիրները չեն լուծվելու: Վստահեցնում եմ՝ իմ հաղթանակի դեպքում բոլոր քաղաքական ուժերը եւ լավագույն մասնագետները ստանալու են հրավեր Երեւանը միասնաբար կառավարելու։ Երեւանն ունենալու է ժամանակակից տրանսպորտային համակարգ: Երեւանը դառնալու է մաքուր, հանդարտ եւ անվտանգ քաղաք:

Սրանք ոչ թե խոստումներ են, այլ հստակ ներդրումային ծրագրեր՝ հստակ ժամանակացույցով

Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է՝ հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք։ Ընտրությունը ձերն է լինելու»:

 

դիտվել է 5608 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Մամ ջան, դժոխքը հենց էստեղ է՝ մեր զորամասում»․ Արցախում առեղծվածային պայմաններում զոհված Գևորգի հար...

«ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին, որպեսզի խորհրդարանում լինի իրական ընդդիմություն». Շարմազանո...

«Ես պատրաստ չեմ բանտ գնալ՝ ձեր հարցին պատասխանելու համար». Արմեն Ավակ Ավակյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են